Նիկոլմ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշումներ է ստորագրել։ Դրանցից մեկով Առնակ Ավետիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ:
Նշենք, որ վերջինս ավելի վաղ զբաղեցրել է Կոտայքի մարզպետի տեղակալի, այնուհետև ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Հունվարի 5-ից զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը։
Մեկ այլ որոշմամբ էլ Հովհաննես Ավետիսյանն է նշանակվել Լոռու մարզպետի տեղակալ: