Ուկրաինան հաստատել է տեղեկությունները
ՀասարակությունՈւկրաինայի իշխանությունները հաստատել են այսօր երեկոյան Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունը։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:
«Այսօր երեկոյան բանակցություններ են լինելու, սա կլինի երկրորդ փուլը, կարծում եմ՝ ամեն ինչ նույնն է լինելու, ոչինչ չի փոխվի, մենք մեր դիրքերի վրա ենք կանգնելու»,- նշել է նա։
Պատվիրակությունները լինելու են նույն կազմով։