ՀՀ ՊՆ-ն տագնապ է հայտարարել
ՀասարակությունN զորամասում մարտի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները, համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ, դուրս են եկել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։
Ստորաբաժանումների հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։