Շոյգուին կհեռացնե՞ն
ՔաղաքականությունՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե ըստ Մոսկվայից ստացվող տեղեկությունների՝ Պուտինը պատրաստվում է պաշտոնից հեռացնել պաշտպանության նախարար Շոյգուին։ Այդպիսով, ըստ նրա, Շոյգուի վրա են բարդվելու Ուկրաինայի դեմ պատերազմում տապալումները, ինչպես նաեւ Պուտինն ազատվելու է իր մրցակցից։
Նախկին պատգամավորը նկատի ունի այն հանգամանքը, որ Շոյգուն կարող է հավակնել ՌԴ նախագահի պաշտոնին։ Միեւնույն ժամանակ, Կյուժուգեթ-օղլու Շոյգուն Պուտինի շամանական ծեսերի «կնքահայրն» է, այդ ծեսերով Պուտինին համոզել են, որ նա բոլոր ժամանակների վեհագույն տիրակալն է։