Լրահոս
Կարևոր


Պուտինն արձագանքել է Էրդողանին. Պատերազմը համաշխարհային կդառնա, ՆԱՏՕ-ն կլուծարվի՞

Կիրակի օրը Պուտինը զրույցներ է ունեցել Ֆրանսիայի, Թուրքիայի և Իսրայելի առաջնորդների հետ, որոնց ընթացքում պարզ է դարձել, որ Պուտինը ոչ միայն հետ չի կանգնել իր մտադրություններից, այլ ամեն ինչ անում է համաշխարհային, և չի բացառվում՝ միջուկային պատերազմ սանձազերծելու համար։

Էմանուել Մակրոնի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր նպատակներին հասնելու է «կա՛մ բանակցությունների, կա՛մ պատերազմի միջոցով», ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։ Միաժամանակ «Պուտինը նշել է, որ չի պատրաստվում հարձակվել ատոմակայանների վրա»։ Մակրոնը Պուտինին հայտնել է միջուկային ռիսկերը կանխելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին։

«Պատրաստակամություն է հայտնվել շարունակելու երկխոսությունը ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարմամբ»,- նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պահանջները, ինչպես հայտնի է, հանգում են Ուկրաինայի կապիտուլյացիային եւ ՆԱՏՕ-ի փաստացի ինքնալուծարմանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել հրադադարի հասնելու, մարդասիրական միջանցքների բացման և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Պուտինն արձագանքել է Էրդողանին, ասելով, որ «հատուկ գործողությունն ընթանում է պլանի համաձայն և ըստ ժամանակացույցի»։ Հատուկ գործողության կասեցումը հնարավոր է «միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի հայտնի պահանջները», ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի փորձերը վերջ դնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, նույնիսկ եթե հաջողությունը քիչ հավանական թվա: Բենետն այս մասին ասել է Մոսկվայից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այն երկրները, որտեղ կտեղակայվեն ուկրաինական մարտական ​​ինքնաթիռները, կարող են ներքաշվել զինված հակամարտության մեջ։ «Մենք հավաստի տեղեկություններ ունենք ուկրաինական մարտական ​​ինքնաթիռների մասին, որոնք նախկինում թռիչքներ են կատարել դեպի Ռումինիա և սահմանամերձ այլ երկրներ»,- կիրակի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Արեւմուտքում սկսել են նախապատրաստվել, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել նաեւ այլ երկրներում, մասնավորապես, Բալթյան երկրներում։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը փոխել է մոտեցումը Բալթյան երկրների անվտանգության նկատմամբ։ «Մենք անցնում ենք զսպման ռազմավարությունից պաշտպանական ռազմավարության», – ասաց Լանդսբերգիսը: «Այս դեպքում արձագանքման ժամանակը կրճատվում է»,- պարզաբանել է արտգործնախարարը։

Բրիտանական ռազմական հետախուզությունը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը հարձակվում են Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա, ռուսական զորքերի հարձակումը դանդաղել է՝ ուկրաինացիների դիմադրության շնորհիվ։ «Ուկրաինական դիմադրության մասշտաբներն ու ուժը շարունակում են զարմացնել Ռուսաստանին», – նշում է բրիտանական հետախուզությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հաստատել է Գերմանիայի կառավարության անհամաձայնությունը ՆԱՏՕ-ի ուժերի միջոցով Ուկրաինայում անթռիչք գոտի ստեղծելու վերաբերյալ։ Հակառակ դեպքում դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները։ «Իսկ դա կնշանակի, որ մենք ուղղակիորեն ներգրավված ենք այս պատերազմի մեջ», – փաստարկել է նա:

Փորձագետները ամենահավանական տարբերակն են համարում, որով Պուտինը պատրվակ կստանա կամ կստեղծի ՆԱՏՕ-ի որեւէ երկրի հարվածելու և պատերազմը համաշխարհայինի ընդլայնելու համար։

Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»