Լրահոս
Կարևոր


Հայաստանը պատրաստ է վաղվա պատերազմին. առաջին հաղթանակը

Հասարակություն

2016-ի ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես ավելի ուշ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը շրջանառության մեջ դրեց կարեւոր մի բանաձեւ՝ պատրաստվել վաղվա պատերազմին: Դրա էությունն այն էր, որ ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների միջավայրում, երբ տեխնոլոգիական հեղափոխությունը կրում է անընդհատ բնույթ, այդ թվում ռազմարդյունաբերության բնագավառում, պաշտպանունակության հուսալի մակարդակը պահանջում է պատրաստ լինել ոչ թե այսօրվա, այլ վաղվա մարտահրավերներին, լինել մի քանի քայլ կամ առնվազն մեկ քայլ առաջ, ապահովել գոնե փոփոխությունների համարժեք դինամիկա:

Դա նաեւ ինչ-որ առումով խոստովանություն էր քառօրյայի դասից, որ մինչ այդ Հայաստանը պատրաստվում էր «օրվա պատերազմին», ինչը բավարար չէր հակառակորդին անհրաժեշտ օպերատիվությամբ համարժեք պատասխան տալու համար, թեեւ անգամ այդ պայմաններում հայկական բանակն իհարկե լուծեց գլխավոր խնդիրը՝ ապահովեց հարձակում սկսած Բաքվի ռազմա-քաղաքական ձախողում:

Այդ իմաստով, Տավուշում տեղի ունեցած ռազմագործողությունը, ադրբեջանական հերթական սադրանքին Հայաստանի զինված ուժերի հասցրած ասիմետիկ հարվածը իր թե ռազմավարական բովանդակությամբ, թե ռազմա-տեխնիկական բնույթով վկայեց, որ Հայաստանը պատրաստ է այլեւս «վաղվա պատերազմին», ըստ այդմ խնդիրն այդ դինամիկան պահելն ու առավել արագացնելու նախադրյալներ ձեւավորելն է:

Ինչպես հայտնի է, հայկական արդիականացում անցած հակաօդային պաշտպանության զենիթային համակարգերը արձանագրել են անօդաչուների դեմ պայքարի բարձր արդյունավետություն: Միեւնույն ժամանակ, բարձր արդյունավետությամբ կիրառվել են հայկական արտադրության հարվածային անօդաչուները:

Դրա հետ մեկտեղ, առանձնահատուկ է խնդրի ոչ միայն ռազմա-տեխնիկական, տեխնոլոգիական, ինչպես նաեւ մարտական գործողությունների մշակման ու իրագործման բարձր մակարդակը, ինչը թերեւս թույլ է տվել լուծել գերռազմավարական խնդիր մարդուժի շատ քիչ կորստով: Թեեւ, անկասկած հայակական զինուժի ցանկացած, գեթ մեկ զինծառայողի կյանքը գերագույն արժեք է:

Առանցքային է նաեւ այն, որ ադրբեջանական սադրանքին ի պատասխան, հայկական զինուժը գործել է ռազմավարական ասիմետրիայի տրամաբանությամբ, սադրանքը օգտագործելով ոչ միայն իբրեւ լոկ պատժելու առիթ, այլ ռազմավարական գերակայության հասնելու, հենց «վաղվա պատերազմի» տրամաբանության շրջանակում: Այդ իմաստով, Հայաստանն արձանագրել է «վաղվա պատերազմի» առաջին հաղթանակը, որն անշուշտ պետք է լինի ոչ թե հանգստացնող եւ թմրեցնող, այլ պարտավորեցնող՝ հակառակորդին հետագայում էլ որեւէ «ռեւանշի» հնարավորություն թույլ չտալու տեսանկյունից: Հայաստանի համար խաղաղության գրավականը լինելու է հենց «վաղվա պատերազմին» միշտ պատրաստ գտնվելը:

Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ԻջեւանումԳանձաքարում «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով են դիմավորումԱնհնար էր պատկերացնել, որ Հայաստանի հայ ղեկավարը կասկածի տակ դնի Ցեղասպանությունը․ Լիլիթ ԱրզումանյանԳագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Հայաստանի շահերի տեսանկյունից՝ իմ մոտեցումը Զելենսկու այցին. Մհեր Ավետիսյան Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է Եթե մենք չանցնենք խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինելու. Մարուքյան Փաշինյանը պարտվելու դեպքում կարող է չգնալ. ընդդիմությունը պետք է քայլեր ձեռնարկի. Արմեն Մանվելյան Մենք փոփոխություն կբերենք գյուղատնտեսության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԲեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում. Արտակ ԶաքարյանԿառավարությունում վեր ընկած թարախապալարի մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» միացել է «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավին Վայոց ձորումԱրժանապատիվ ապագա կառուցելու համար Սամվել Կարապետյանը կստեղծի 300,000 նոր աշխատատեղ՝ 300,000 ադրբեջանցի բերելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանի խորքային հարցազրույցը աղքատության դեմ պայքարի, տնտեսական ծրագրի և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու մասինՔաղաքացուն տուգանելը դարձրել են եկամտի աղբյուր... Վերացնելու ենք այս համակարգը. Էդմոն ՄարուքյանՔՊ-ն քվե կստանա՞. հարցում Տեղ համայնքում Փաշինյանին տեղեկանք էի տվել. նա դա բառացի կրկնել է իր ասուլիսին ու ասել Ալիևին. Մարուքյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳավառումԴեմոկրատիա, օրենք, կարգապահություն. ԴՕԿ կուսակցության կարգախոսը՝ առաջիկա ընտրություններում Հայաստանը պետք է լինի զարգացող և արժանապատիվ պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն պաշտպանված, գնահատված ու վստահ կզգա իր վաղվա օրվա նկատմամբ. Գ. ԾառուկյանՀայաստանից այժմ ցանկացած ապրանք Եվրոպա արտահանելու համար պետք է մաքսատուրք վճարենք, տարիներ առաջ չէինք վճարում․ Նաիրի Սարգսյան Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին «Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ Մայիսի 9-ի իրական իմաստը և մեր վերաբերմունքը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» սատարում է «Ուժեղ Հայաստանին» և մասնակցում է քարոզարշավին. Մենուա Սողոմոնյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին. «Սրբազան պայքար» Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ո՞ր ուժերն են առաջատար մարդաշատությամբ. մոնիտորինգի ուշագրավ տվյալները Մարդիկ իրենց տանն ապրում են, բայց այդ տունն արդեն աճուրդի է դրված. Էդմոն ՄարուքյանԲերդի տարածաշրջանում գրանցվեց խոշոր հաշվով պարտություն. ՔՊ այս շրջանում այլևս չկա. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել Նիկոլ Փաշինյանի ցանկացած խոստմանը, և ինչու որևէ դեպքում չի կարելի թույլ տալ, որ նա երրորդ անգամ դրանք «իրականացնելու» հնարավորություն ստանա. ՉալաբյանՆոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից. Նարեկ ԿարապետյանԴավաճանությունը միշտ չէ, որ գալիս է բացահայտ թշնամուց․ հաճախ այն գալիս է ամենամոտ կանգնածներից. Սերոբ Գասպարյան «Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայներըՔրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Իրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ ԿարապետյանՔննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն ՄարուքյանՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԴեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»