Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի հետ մարտի վերջում
ՀասարակությունՎրաստան-ՆԱՏՕ բանակային զորավարժությունները տեղի կունենան մարտի 20-25-ը: Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:
Ինչպես ընդգծում են գերատեսչությունում, մանեւրները ենթադրում են համակարգչային, ոչ թե դաշտային վարժանքներ: Դրանց նպատակն է գործողությունները պլանավորելու կարողությունների զարգացումն ու փորձի փոխանակումը:
Միջազգային զորավարժություններին կմասնակցեն միության 23 անդամ երկրների եւ դաշնակիցների ներկայացուցիչները: Դրանք տեղի կունենան Կրցանիսիում՝ Վրաստան-ՆԱՏՕ վարժանքների եւ գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) տարածքում:
Զորավարժությունները նախատեսված են Վրաստան-ՆԱՏՕ Միջոցառումների նշանակալի փաթեթի շրջանակում, որը երկիրը ստացել էր 2014թ. Ուելսում կայացած գագաթաժողովի արդյունքում: Վերջին անգամ նմանօրինակ բանակային զորավարժություններ են տեղի ունեցել 2019-ին:
Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ինստիտուցիոնալ համագործակցությունը սկսվել է 1994-ին, երբ Վրաստանը դարձել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից: