Ճապոնիան և ԱՄՆ-ն անցկացրել են առաջին համատեղ զորավարժությունները՝ ներգրավելով F-35A ինքնաթիռներ
ՀասարակությունՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ԱՄՆ-ի հետ անցկացրել են առաջին համատեղ զորավարժությունները՝ ներգրավելով F-35A մարտական ինքնաթիռներ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ճապոնիայի պաշտպանության գերատեսչությունն իր Twitter-ում։
Զորավարժությունները տեղի են ունեցել մարտի 10-ին Ճապոնական ծովի վրա՝ հյուսիսային Աոմորի պրեֆեկտուրայի մոտ։ Նրանք ներգրավել են ութ F-35A ինքնաթիռ՝ չորսական յուրաքանչյուր կողմից:
Առաջիկա տասը տարիների ընթացքում Ճապոնիան նախատեսում է ԱՄՆ-ից գնել 147 F-35, այդ թվում՝ 105 F-35A սովորական թռիչք-վայրէջքով և 42 F-35B՝ կարճ թռիչքով և ուղղահայաց վայրէջքով: Ճապոնական կողմից F-35A ինքնաթիռների գնումն արդեն սկսվել է։