Լրահոս
Կարևոր


Ինչի մասին են խոսել Պուտինն որ Էրդողանը․ մանրամասներ է բացահայտել Էրդողանի խոսնակը

Հասարակություն

BBC-ն հարցազրույց է վերցրել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իբրահիմ Ղալընից։

Նշենք, որ Ղալընը այն քիչ պաշտոնյաներից է եղել Անկարայում, որը ներկա է եղել երեկ երեկոյան Էրդողանի եւ Պուտինի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցին։ Ղալընը ասել է, որ Պուտինը Էրդողանի հետ զրույցում կիսվել է այն պահանջներով, որոնք նա առաջադրել է Ուկրաինային։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյան, ում մասին ասում են, որ առաջիկայում նշանակվելու է Թուրքիայի ԱԳ նախարար, ասել է, որ այդ պահանջներն այնքան էլ դաժան չեն եւ բաժանվում են երկու խմբի։

Առաջին չորս պահանջները իրականացնելը նույնիսկ այնքան էլ բարդ չի լինի Ուկրաինայի համար։

Գլխավոր պահանջն այն է, որ Ուկրաինան պետք է լինի չեզոք երկիր եւ չպետք է ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ ներկայացնի, ինչը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ընդունել է, կարծես թե։ Այս կատեգորիայում կան էլի պահանջներ, որոնք ըստ Ղալընի Ռուսաստանին թույլ են տալու «պարզ ճակատով» ներկայանալու։ «Ուկրաինան պետք է անցնի զինաթափման պրոցես, որպեսզի համոզիչ լինի, որ այն Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում։ Բացի այդ, Ուկրաինայում ռուսաց լեզուն պետք է լինի պաշտպանված։ Եւ կա այն, ինչն անվանում են դենացիֆիկացիա։ Դա վիրավորական է Զելենսկու համար, ով հանդիսանում է հրեա եւ նրա որոշ ազգականներ զոհվել են Հոլոքոսթի ժամանակ, սակայն թուրքական կողմը կարծում է, որ դա Զելենսկին կկարողանա հեշտությամբ ընդունել։ Հնարավոր է, որ Ուկրաինայի համար բավարար լինի նացիզմի եւ նեոնացիզմի բոլոր ձեւերի դատապարտումը»,- ասել է Էրդողանի գլխավոր խորհրդականը։

Պահանջների երկրորդ խումբը ավելի բարդ է իրականացնելը։ Պուտինը Էրդողանի հետ զրույցում ասել է, որ նախքան համաձայնության գալը հարկ կլինի Զելենսկու հետ դեմ առ դեմ հանդիպել։ Զելենսկին իհարկե հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ եւ դեմ առ դեմ բանակցություններ անցկացնել։ Խնդրահարույց հարցերը կապված դեն Արեւելյան Ուկրաինայի՝ Դոնբասի եւ Ղրիմի կարգավիճակի հետ։

Ենթադրվում է, որ Ռուսաստանը պահանջելու է, որպեսզի Ուկրաինան հրաժարվի Ուկրաինայի արերելյան հատվածից։ Եւ բացի այդ, կպահանջվի ամենայն հավանականությամբ, որպեսզի Ուկրաինան պաշտոնապես ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։ Այս պահանջներն ընդունելը Զելենսկու համար չափազանց բարդ են։

Ղալընը ասել է, որ բոլոր հարցերը դետալ առ դետալ, նույնիսկ ամենափոքր մանրուքներում, պետք է մշակվի եւ հստակեցվի, այլապես Պուտինը կամ նրա հաջորդները կարող են դրանք օգտագործել, եւ հետագայում վերսկսել ռազմական գործողությունները։ Ղալընը նաեւ ասել է, որ խաղաղության համաձայնագրի կնքման համար երկար ժամանակ կպահանջվի, եթե նույնիսկ կրակի դադարեցման մասին հայտարարվի էլ։

«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր