Լրահոս
Կարևոր


Ի՞նչ է սպասվում Հայաստանին ու Արցախին ուկրաինական պատերազմից հետո

Հասարակություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բժեզինսկին անկեղծ էր, Ֆուկույաման ու Հանթինգթոնը սխալվեցին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ու Արցախին ուկրաինական պատերազմից հետո

ԽՍՀՄ փլուզումից հետո քաղաքագիտական գրականության մեջ բեսթսելերային էին համարվում հետևյալ 3 գրքերը՝

– Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը և վերջին մարդը» (1992թ.),

– Սամուել Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը» (1993թ.),

– Զբիգնև Բժեզինսկու «Շախմատային մեծ խաղատախտակը» (1997թ.)։

Այս երեքն էլ ԱՄՆ դոմինանտության ու միաբևեռ աշխարհի մասին էին գրում, բայց անկեղծը Բժեզինսկին էր, որը չէր էլ թաքցնում, որ կարևորը տնտեսական ու քաղաքական շահն է, այլ ոչ թե ժողովրդավարության տարածման մասին լոլոները։ Նա «ոսկե միլիարդից» դուրս տեսնում էր կա՛մ մատաղացու գառներ, կա՛մ օգտագործվող մարտավարական դաշնակիցներ։

Բժեզինսկին խոսում էր ոչ թե վերացական պատմության ավարտի, կրոնական կամ մշակութային բաժանումների հիման վրա քաղաքակրթությունների բախման, այլ իրական քաղաքականության մասին։

Բժեզինսկին չէր թաքցնում, որ ԱՄՆ շահերը պահանջում են ԽՍՀՄ փլուզումից հետո շարունակել Ռուսաստանի դեմ պայքարը և աշխարհաքաղաքականությունը վարել ոչ թե արժեքային (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն), այլ «չոր» շահերից ելնելով։ Ըստ այդմ՝ ԱՄՆ–ը կարող է խոսել ժողովրդավարությունից, բայց աջակցել ավտորիտար ռեժիմներին կամ դաշնակցել նրանց հետ։ ԱՄՆ կարող է քարոզել մարդու իրավունքների պաշտպանություն, բայց դաշնակցել գիշատիչ պետությունների հետ։

Ուկրաինական ճգնաժամը հերթական անգամ հերքեց Ֆուկույամայի տեսությունը և արժեզրկեց Հանթինգթոնի տեսությունը։ Պատմությունը չի ավարտվել։ Բախվում են ոչ թե քաղաքակրթությունները, այլ շահերը։

Ռուս–ուկրաինական ռազմական դիմակայությունը, Արևմուտք–Ռուսաստան բախումը ցույց են տալիս, որ ներքաղաքակրթական բախումը շատ ավելի դաժան է միջքաղաքակրթականից։

Արաբական աշխարհում ու Աֆրիակում էլ նման երևույթների հանդիպեցինք. «Իսլամական պետության» գլխակերներն իրենց արաբ ցեղակիցներին դաժանորեն հոշոտում էին (Թուրքիայի անմիջական հովանավորությամբ)։

Ուկրաինացիներն ու ռուսները նույն ժողովուրդն են, բայց ուկրաինական քաղաքական վերնախավի խամաճիկային լինելու, անհեռատեսության, տգիտության ու Կրեմլի կոպիտ սխալների (դրանց թվին է պատկանում «փափուկ ուժի» չկիրառումը) պատճառով իրար են սպանում։

Արևմուտքին հաջողվեց ռուս–ուկրաինական ներէթնիկ պատերազմ հրահրել՝ հանուն սեփական շահի (Բժեզինսկին հենց սա էր ուզում ու քարոզում 1997–ից)։ Այսինքն՝ Հանթինգթոնի այն թեզը, թե ԽՍՀՄ փլուզումից հետո բախումները բացառապես քրիստոնյա ու մահմեդական շրջանակների միջև են լինելու և նույն քաղաքակրթությանը պատկանողները միմյանց դեմ չեն պատերազմելու, հերքվում է։

ՌԴ–ն արևմտյան քաղաքակրթության մաս է կազմում, բայց դա չի խանգարում բախման մեջ մտնել ու իրար սպառնալ միջուկային մարտագլխիկներով։

Հանթինգթոնի տեսությունը հերքվեց նաև Արցախյան 44–օրյա պատերազմում այն առումով, որ հայ–թուրքական բախումը, բացի ազգային–ազատագրականից, ազգերի ինքնորոշման իրավունքի համար պայքարից, նաև քաղաքակրթական էր, բայց Արևմուտքը գործնականում աչք փակեց թուրք–ադրբեջանական բարբարոսությունների վրա, մինչդեռ ըստ Հանթինգթոնի՝ ԱՄՆ–ը և մյուսները պետք է գործուն աջակցություն ցույց տային «ժողովրդավարության բաստիոն» հռչակված և քրիստոնեական քաղաքակրթության պիոներներից համարվող Հայաստանին։

Փոքրիկ Արցախը 44 օր դիմադրում էր վարձկան–ահաբեկիչներով համալրված թուրքական կոալիցիային, բայց Արևմուտքից ընդամենն արժանացավ թվիթերյան մեկ–երկու գրառման և զինադադարի ապահովման անհաջող փորձերի (ո՞վ է հիմա հիշում «սկանդինավյան խաղաղապահների» մասին)։

Արևմուտքից, սակայն, նեղանալ պետք չէ։ Ամեն մեկն իր շահն ունի։ Մեր խնդիրը պետք է լինի հնարավորինս շատ դաշնակիցներ ու աջակիցներ ունենալը։ Եթե մենակ ես մնում, ուրեմն սխալը դու ես, ոչ թե քո ողբերգությունը չնկատողները։

ՌԴ շահը կար, և Մոսկվան կանգնեցրեց Արցախյան պատերազմն ի՛ր համար կարմիր գիծ համարվող կետում։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների որդեգրած «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պատերազմն ավարտվելու էր Ստեփանակերտում (ի դեպ, վտանգը չի վերացել, ավելացել է. թուրքերի թիրախում հիմա Երևանն է, ինչքան էլ սեփական աթոռով մտահոգ նիկոլական իշխանությունը բթացնի ՀՀ քաղաքացիների զգոնությունն ու թուրքական օրակարգի շրջանակներում մահաբեր «Խաղաղության դարաշրջան» քարոզի)։

Արևմուտքի շահը կա ուկրաինական պատերազմում և նրանք կռիվ են տալիս Ռուսաստանի դեմ՝ ուկրաինացիների արյան գնով, իհարկե։ Սա՛ է ռեալպոլիտիկը։ Բժեզինսկիական ռեալպոլիտիկը։ Մնացածը տեսություն է։

Եվ վերջում մեզ սպասվող իրադարձությունների մասին։

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական խաղատախտակը՝ ուկրաինական պատերազմի արդյունքն ուղղակի ազդեցություն է ունենալու մեր երկրի վրա։

Եթե ՌԴ–ն հաղթի կամ առնվազն չպարտվի ու աշխարհում որոշակի հավասարակշռություն հաստատվի, ապա Հայաստանի անվտանգությունն ապահովված կլինի։ Մնացածն արդեն ՀՀ քաղաքացիների անելիքն է։

Եթե ՌԴ–ն պարտված կամ թուլացած դուրս գա այս պատերազմից, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կշտապեն օգտվել դրանից ու մեզ շատ վատ սցենար է սպասում (չեմ ուզում մանրամասները գրել. դժվար չէ պատկերացնելը)։

Լավ կլիներ, իհարկե, որ Արցախում հայերի ապրելու, ՀՀ անվտանգության երաշխավորը լինեին ոչ միայն ՌԴ–ն ու Իրանը (Սյունիքի մասով), այլն նաև ԱՄՆ–ը, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Հնդկաստանը, բայց իրականությունն այլ է (հրե՛ն, Արևմուտքը նույնիսկ Ուկրաինայում զորք չի մտցնում ու «օդը» չի փակում, էլ ուր մնաց, թե նրանց նավերը մեր լեռները բարձրանային)։

Մեր տարածաշրջանում կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական դոմինանտություն կարող է լինել։ Ընդ որում՝ Արևմուտքը, ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում, կողմ է թուրքական դոմինանտությանը։ Այնպես որ մտքեր արտահայտելուց և քաղաքական հայտարարություններ անելուց առաջ արժե քարտեզին նայել ու մասնագիտական գրականություն կարդալ։ Եվ առաջնորդվել բացառապես Հայաստանի ու Արցախի շահերով։

Իսկ նրանք, ովքեր նայում ու կարդում են, բայց շարունակում են գրել Հայաստանի շահերի դեմ՝ լավագույն դեպքում անմեղսունակներ են կամ Հայաստանի վերացման հաշվին «գռդոնչիություն» անողներ, իսկ հիմնականում՝ թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ»։

«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր