Լրահոս
Կարևոր


Ինչ է կատարվում Արցախի «ռուսական պատասխանատվության գոտում»․ Ժամանակը մոտենում է

Հասարակություն

Lragir.am-ը գրում է.Արցախի Ասկերանի շրջանում Բաքուն խախտել է շփման գիծը եւ մտել Փառուխ գյուղ, որը գտնվում էր ռուս խաղաղապահների հսկողության տակ։ Բաքվի նպատակն, ըստ հայկական կողմի գնահատականների, Քարագլուխ ռազմավարական բարձունքը վերցնելն է։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարել է, թե ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ առաջխաղացումը կանգնեցնելու վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, շտաբի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Փառուխ եւ Խրամորթ գյուղերը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում են։

Օրերս Արցախ մտնող գազատարի հետ կապված իրավիճակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ուշադրություն էր դարձրել այն հանգամանքի վրա, որ վթարի վայրը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է։

Այսպիսով, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ոչ թե խախտվել է, այլ՝ դադարել, քանի որ տեղի է ունեցել շփման գծի խախտում։ Այս կապակցությամբ հարցին ՌԴ ԱԳՆ խոսնակը պատասխանել է, թե դա պետք է գնահատեն այնտեղ գտնվող խաղաղապահ ուժերը․ «Առանց այդ էլ լարված իրավիճակը չպետք է սրվի ոչ մի գործողությունով»։

Հիշվում է՝ Հադրութի շրջանի հայկական վերահսկողության տակ գտնվող երկու գյուղերը Բաքվին հանձնելու կապակցությամբ Կրեմլի խոսնակը նման պատասխան էր տվել՝ այդ գյուղերը լրացուցիչ գլխացավանք էին խաղաղապահների համար։ Մոսկովյան քաղաքական լեզվից թարգմանաբար՝ թող վերցնեն, թե չէ լարվածություն կլինի։

Չե՞ն կարողանում, թե չեն ցանկանում ռուսները կատարել իրենց պարտավորությունները իրենց «պատասխանատվության գոտում»։ Թեեւ, տարբերություն էլ չկա։ Փոխարենը, հայերը երեւի արդեն պատրանքներ չունեն, որ Մոսկվան ու Բաքուն գործում են համակարգված, եւ վերջին օրինակը «հայկական անօրինական խմբավորումները դուրս բերելու» շուրջ բանակցություններն էին Բաքվում, Փառուխ ներխուժման նախօրեին։

Ուկրաինայում պատերազմից առաջ Պուտինն ու Ալիեւը ստորագրեցին ռազմավարական փոխգործակցության պայմանագիր, որով նախատեսվում է նաեւ ռազմական փոխգործակցությունը եւ փոխօգնությունը։ Պուտինն այդպիսով պատերազմի ժամանակ հարավային ուղղությունն էր ապահովագրում, եւ կարծես թե պատրանքներ չպետք է լինեն նաեւ այն կապակցությամբ, որ դա չի վերաբերում Բաքվի գործողություններին Արցախում։ Այս կապակցությամբ, արժե ուշադրություն դարձնել Արցախում ռուսական կոնտինգենտի մի մասը Ուկրաինա տեղափոխելու եւ Բաքվի օգնությամբ սիրիացի վարձկաններ ներգրավելու տեղեկություններին։

Բաքուն կանգ չի առնելու, նրա նպատակները պարզ են, եւ դա կարծես թե արդեն հասկացել են նույնիսկ ՀՀ իշխանավորները։ Ռուս խաղաղապահները հայերին պաշտպանելու համար չեն այնտեղ, այլ՝ պաշտոնապես «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» համար։ Եթե նույնիսկ լուրջ ընդունենք ռուսանպաստ շրջանակների մանթրան, որ «Բաքվի գործողություններն ուղղված են նաեւ Ռուսաստանի դեմ», ապա ներկայիս իրողություններում կարելի է պատկերացնել, թե ինչ աղմուկ կբարձրանա աշխարհում, եթե ռուսները Բաքվի դեմ որեւէ քայլ անեն։

Իրադարձությունները զարգանում են ամենավտանգավոր սցենարով, մի կողմից՝ ռուս-թուրքական տանդեմի՝ Հայաստանին հասցված ծանր հարվածի, մյուս կողմից՝ հայկական քաղաքական ղեկավարության ու քաղաքական դաշտի գերակշիռ մասի անհամարժեքության եւ օտարահպատակության պատճառով։ 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին գրեթե նման իրավիճակում հայկական միջավայրում գտնվեցին մարդիկ, ովքեր կազմակերպեցին ինքնապաշտպանության գործը։ Դրա ժամանակն է, եւ դրա առաջին օրինակը կա։

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան