Իրավիճակն Արցախում՝ այս պահի դրությամբ
Հասարակություն«Արցախում իրավիճակն այսօր հանդարտ է, կրակոցներ չկան», - «Հրապարակին» հայտնեց արցախցի ակտիվիստ Տաթև Արցախը: Նրա խոսքով` թեպետ Արցախում ամենուրեք հայտարարված է «համար մեկ դրություն», ինչը խոսում է առկա վտանգների եւ ադրբեջանական սադրանքների մոտալուտ հավանականության մասին, սակայն այսօր Արցախում միջադեպեր չեն գրանցվել, վիճակը կայուն է: Մեր զրուցակցի պնդմամբ` իրավիճակը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Արցախի Փառուխ և Խրամորթ գյուղերում իրավիճակը լարված է: Թշնամու դիրքերն առաջ են եկել, արդբեջանական զինուժը փորձում է գրավել Քարագլուխ բարձունքը եւ Խրամորթը: Որոշակիորեն լարվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Իսկ երեկ լուր ստացանք Արցախից, որ ռուսական զինուժը սահմանի այս հատվածում համալրվել է՝ այլ վայրերից ռեզերվներ են բերվել այստեղ, որպեսզի կանխեն սադրանքները եւ Ռուսաստանը մտադիր է ամեն գնով կանխել Արցախում իր դեմ նոր ճակատ բացելու փորձերը։