Լրահոս
Կարևոր


Որդեկորույս ծնողները՝ իրենց հասցեին հնչող քննադատությունների մասին

Հասարակություն

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ մարտի 26-ին կազմակերպած միջոցառումը, որը նվիրված էր կանանց մեկամսյակին, և որին ներկա էին եղել բոլոր ժամանակների Արցախյան պատերազմում անմահացած տղաների մայրեր, կանայք, քույրեր, տատիկներ, մի քանի օր է՝ շահարկումների տեղիք է տվել:

Որոշ շրջանակներ, ոտնահարելով բոլոր մարդկային և բարոյական արժեքները, պիտակավորում են որդի կորցրած կանանց, արժանացնում վիրավորական քննադատությունների:   Արևիկ Միքայելյանը, որը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է իր երկու զավակներին, նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը:

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ միջոցառմանը մասնակցելուց հետո ինքը ևս քննադատությունների թիրախում է: Ստանում է անձնական նամակներ, որտեղ իրեն կշտամբում կամ վիրավորում են:  

«Ովքեր ինձ գրում և մեղադրում են, առաջին հերթին իրենք չեն հարգում մեզ: Միջոցառումն ուշադրություն էր մեր հանդեպ: Տիկինը ցանկանում էր ուղղակի մեր վիշտը կիսել մեզ հետ, բայց չհասկացանք, թե ինչո՞ւ քննադատվեցինք, ինչո՞ւ մոռացան մեր երեխեքին»,- ասաց որդեկորույս մայրը:  

Երկու որդիներին կորցրած մոր խոսքերով՝ միջոցառման նպատակն այն է եղել, որ զավակ կորցրածները զգան՝ իրենք միայնակ չեն: Նա նաև նշեց՝ միջոցառմանը ոչ մի պահ ծնողները չեն մոռացել իրենց որդիներին:   «Ես իմ երկու տղաներին եմ կորցրել, բայց այսքան չեմ չարացել, ինչպես այդ մեկնաբանություններ գրող անձինք: Ո՛չ նվեր ենք ստացել, ո՛չ գումար: Միայն ինձ են ծաղկեփունջ նվիրել՝ որպես հղի կնոջ: Բոլոր սևազգեստ մայրերը լալիս էին միջոցառման ընթացքում: Մեր տղաներին էինք հիշում, պատմում իրենց մասին:

Մեր ցավն ենք փորձել կիսել: Իսկ այսօր լսում ենք, թե մեր երեխաներին փոխել ենք ինչ-որ միջոցառման համար: Որդի կորցնողները չչարացան, բայց մարդիկ շատ չարացան»,- հուզված ասում է տղաներին կորցրած մայրը: Տիկին Արևիկի խոսքով՝ մարդիկ գոնե մեծարեն իրենց զավակներին, խոսեն նրանց հերոսությունների ու սխրանքների մասին, անհիմն քննադատում ու վարկաբեկում են նրանց ծնողներին:  

«Մեր տղաների մահից հետո ոչ ոք մեր դուռը չի բացել, չի հարցրել՝ մնացել եք միայնակ, տիկին Արևիկ, ձեր տան ճրագները մարել են, ո՞նց ենք լույս գտնում: Ոչ ոք այդ քննադատողներից ինձ կամ մյուսներին չեն այցելել: Մեր սեղանին նստած 12 ծնողներով չկարողացանք անգամ մի կտոր հաց ուտել, մեզ համար շատ դժվար է առանց մեր տղաների: Իրենք չեն պատկերացնում մեր ցավը: Ո՞նց կարող ես զավակ կորցրած մորն ասել՝ որդուդ մոռացել ես»:   Միջոցառման ընթացքում մայրերը նաև չեն պարել, ասում է մայրը, իսկ լուսանկարներում երևացող կանայք, որոնք պարում են, կազմակերպիչներն են:  

Իր և մյուս որդեկորույս ծնողների հասցեին միջոցառմանը մասնակցելուց հետո քննադատություններ ու կշտամբանքներ է լսում նաև որդեկորույս Գալինա Բաբայանը: Մեզ հետ զրույցում նա նշեց՝ ցավալի է նման քննադատություններ լսելը: Մեկ տարի աշխարհից նեղացած մայրերը հավաքվել էին՝ մի փոքր թեթևացնելու իրենց ցավը՝ չմտածելով անգամ, որ կարող են նման քննադատությունների արժանանալ:  

«Մեղադրում են մեզ, ասում են՝ մոռացել եք ձեր երեխաներին: Շատ է ցավ պատճառում հատկապես այն, որ նման խոսքերը հերոսի մայրեր էլ են գրում: Ես ոչ մի ուրախության չեմ մասնակցել այս մեկ տարվա ընթացքում, բայց այդ երկու ժամը ինձ սփոփեց, որ ես միայնակ չեմ իմ ցավով: Քննադատողները չեն էլ պատկերացնում, թե ինչ սթրեսի ու ցավի միջով ենք մենք անցել մեր զավակներին կորցնելուց հետո»,- ասաց նա:  

Որդեկորույս մայրը շեշտեց՝ միջոցառման միակ նպատակը այն էր, որ իրենք հասկանան՝ կյանքը շարունակվում է, ու պետք է ապրել, որպեսզի իրենց հետ ապրի նաև իրենց երեխաների հիշատակը. «Ոչ մի ծնող իր երեխային երբեք չի մոռանա ու չի կարող պարել նրան կորցնելուց հետո»:  

Միջոցառմանը մասնակցել էր նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը նույնպես քննադատությունների ու վիրավորանքների թիրախում էր հայտնվել: Երգչուհին իր զայրույթն արտահայտել էր՝ գրառում անելով ֆեյսբուքյան էջում:  

«Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է: Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը: Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների, որոնց մասին չեմ լուսաբանել՝ ավելորդ PR չանելու համար, և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին»,- շեշտել էր Սիլվա Հակոբյանը:

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան