«Խաղաղությունը պետք է լինի նաև արժանապատիվ, իսկ մեր պարագայում`միայն մեր հաղթանակով պարտադրված խաղաղություն»
ՔաղաքականությունԱրշակ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Ադրբեջանի հետ արժանապատիվ պայմաններով խաղաղություն չի լինելու։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը օկուպացրել է Արցախի Հանրապետության գրեթե 75 %-ը։ Այս ամենին գումարվում է նաև այն, որ ադրբեջանական զորքը տևական ժամանակ է՝ գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում։ Հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության առ այսօր չդադարող ռազմատենչ հայտարարությունները և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, ժողովրդին ահաբեկելու, Փառուխի դեպքերը` Արցախում կա հստակ գիտակցություն այն իրողության, որ Բաքվի վարչախումբը բազմիցս ցույց է տալիս իր գործողություններով, որ ուխտադրուժ է և կարող է խախտել ցանկացած փաստաթուղթ և պայմանավորվածություն։ Քանզի նրան պետք է ոչ թե հայի հետ խաղաղություն, այլ հայի վերացում։ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը՝ նպատակ ունենալով արցախահայության էթնիկ զտման։ Այս համատեքստում առնվազն տարակուսելի է ՀՀ իշխանությունների հայտարարած «խաղաղության օրակարգը»։
Խաղաղությունը պետք է լինի նաև արժանապատիվ, իսկ մեր պարագայում`միայն մեր հաղթանակով պարտադրված խաղաղություն։