Լրահոս
Կարևոր


Այսօր հերթը հասել է Ստեփանակերտը հանձնելուն. Ավետիք Չալաբյան

Հասարակություն

Մարտի 31-ին, ելույթ ունենալով ՀՀ Կառավարության նիստում, վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, և որ նրա նպատակն է Արցախի վերջնական հայաթափումը և ոչնչացումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարելի է միայն ողջունել պրն Փաշինյանի կողմից այս պարզ ճշմարտության վերջնական ընդունումը, եթե սակայն նույն Փաշինյանը, մեկ և կես տարի հայ հասարակությանը մատուցած չլիներ ուղիղ հակառակը՝ որ Ադրբեջանի հետ հնարավոր է արժանապատիվ խաղաղության հասնել, որ հնարավոր է ապահովել Հայաստանի և Արցախի խաղաղ և անամպ ապագան, որ հնարավոր է տարածաշրջանում բացել բոլոր հաղորդակցության ուղիները և բարգավաճման դարաշրջան բացել՝ ընդամենը պետք է մի փոքրիկ զիջում էլ անել Ադրբեջանին՝ հանձնել մի «գորշ  և մռայլ» Խծաբերդ, ձյունով ծածկված մի «անպիտան» Սև լիճ, «ոլորաններով և անհարմար» մի Գորիս-Կապան ճանապարհ, անտառներում կորած մի փոքրիկ Ներքին Հանդ, չգիտես որտեղ գտնվող մի աննշան Փարուխ։

Կարևորը, խաղաղություն լինի, առևտուր անենք և պարգևավճար ստանանք, իսկ որ ամեն օր ատամները սրած գազանը ևս մի քայլ մոտենում է մեր տներին, կարելի է թաքցնել, մարսել, ի վերջո Երևանում և նրա շուրջն ապրողների մեծ մասը դրանց տեղը ոչ գիտի, ոչ էլ պատկերացնում է, թե ամեն անգամ ինչ է կորցնում։

Այսօր սակայն, հերթը հասել է Ստեփանակերտը հանձնելուն։ Թշնամին չի էլ թաքցնում իր նպատակը, թշնամական երկու մայրաքաղաքներից գիշատիչները խոսքները մեկ արած, պահանջում են Պաշտպանության բանակի դուրս բերում Արցախի հայկական վերահսկողության տակ մնացած հատվածից։ Կասկած չկա, որ Փաշինյանը, եթե ոչ մի բան իրեն չխանգարի և եթե դա մենք թույլ տանք, ձևի համար մի քանի անգամ հակադարձելով, ի վերջո այդ պահանջը ևս կընդունի (քանի որ դա իր կողմից իրականացվող ծրագրի մաս է), և կթողի Արցախը բախտի քմհաճույքին և հրեշների ողորմածությանը։

Եթե մենք դա թույլ տանք՝ մեր լռությամբ, անտարբերությամբ, կրավորականությամբ, մեր նեղ քաղաքական և անձնական հաշվարկներով։ Սական այսօր մենք կանգնած են առավել իրական, դաժանագույն երկնտրանքի առաջ՝ կորցնել ոչ միայն մեր հայրենիքի կարևորագույն մասը, այլև մեր վերջին 30 տարիների պատմությունը, մեր հպարտությունը, մեր իդեալները, մեր սերունդի հավաքական կենսագրությունը։ Որպեսզի դա տեղի չունենա, մենք պետք է այսօր համախմբվենք Արցախի փրկության հրամայականի շուրջ, ոտքի կանգնենք և նորից պարզենք պայքարի դրոշը։

Հայաստանը պետք է ձերբազատվի թշնամու կամակատարներից և փաստաբաններից, նորից տեր կանգնի Արցախին, պաշտպանի նրան զենքի և միջազգային իրավունքի ողջ ուժով, և դրանով իսկ վերանվաճի սեփական անկախության, խաղաղ և արժանապատիվ ապրելու իրավունքը։

Հազարավոր մեր եղբայրներ, մարտնչելով Արցախի և Հայաստանի անկախության համար, գերադասել են պատիվն ու հայրենիքը, և անմահացել իրենց սխրանքով։ Այսօր մենք ոտքի ենք կանգնում՝ շարունակելու իրենց գործը, պաշտպանելու մեր պատիվն ու հայրենիքը, ու մերժելու անպատիվ գոյությունը։ Յուրաքանչյուրդ ձեզ էլ հարց տվեք, թե ինչն է ձեր համար ավելի թանկ, և դուրս եկեք պայքարի՝ հանուն Արցախի փրկության, և հանուն մեր բոլորիս արժանապատվության»։

Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան