ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունԶինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 4-ին հակաօդային պաշտպանության N զորամասում անցկացվել է մարտավարական զորավարժություն։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժության ընթացքում անձնակազմը բացազատել է հակաօդային պաշտպանության միջոցներն ու կատարել առաջադրված խնդիրները։
Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև մարտական հաշվարկների գործողությունները հակառակորդի օդային հարձակումների կանխման, հետախուզական և կրակային խնդիրների կատարման ժամանակ: