Լրահոս
Կարևոր


«Փաշինյան-Ալիև հանդիպման «արդյունքում» սահմանին կարող են բախումներ սկսվել»

Հասարակություն

Երկար դադարից հետո ընդդիմությունը որոշել է կրկին հանրահավաք կազմակերպել, որը այս պահին ողջունելի է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում ընդդիմության կողմից կայանալիք հանրահավաքին:

Ըստ նրա՝ հանրահավաքը, եթե ճիշտ կազմակերպված լինի, կկարողանա զսպողական նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից սանձարձակ քայլերի. «Հայաստանի և Արցախի բնակչությունը ադրբեջանցիների կարծիքով կորցրել է դիմադրողականությունը, ուստի փողոց դուրս գալը նախևառաջ ֆիքսում է, որ համազգային դիմադրությունը ամենևին էլ չի կորել և երբեք չեն էլ կորցնի, երբ վտանգված է պետականության գոյությունը: Այս պայմաններում, բնականաբար, վաղվա հանրահավաքն իր ասելիքը պետք է ունենա, ինչպես նաև ցուցադրի, թե՛ իշխանություններին և թե՛ առավել ևս թշնամի երկրներին, որ այստեղ հայ ազգը քնած չէ և դիմադրողականությունը չի կորցրել»,- ընդգծեց նա:

Քաղաքական փորձագետը նշեց, որ այս փուլում ձևավորվել է մի պատկեր, թե Հայաստանը զիջողական քաղաքականության գիծ է բռնել, որն անթույլատրելի է. «Այդ գծի դիմացը պետք է առնել, քանի որ հարցականի տակ են դրվում Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերը: Ընդդիմության կողմից պայքարի մի նոր սկիզբ պետք է դրվի, և հիմա հասունացել է փողոց դուրս գալու և իրենց մեթոդները կիրառելու պահը: Կարծում եմ՝ բնակչությունը, ով պատրաստ է վաղվա հանրահավաքին մասնակցել, ընդդիմությունից ակնկալելու է հստակ քաղաքական քայլերի հաջորդական պլանավորված մոտեցում»,- ասաց Արթուր Ղազարյանը՝ հավելելով, որ կարևոր է՝ ընդդիմությունը վաղվա հավաքին ներկայացնի, թե ինչ ծրագիր է որդեգրել և ինչ հաջորդականությամբ, այլապես որոշ զանգված կրկին խորը հիասթափություն է ապրելու, որը այս փուլում չպետք է լինի: 

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչի սպասել վաղվա հանրահավաքից, արդյո՞ք մարդկանց բազմությունը մեծ կլինի՞, քանի որ արդեն իսկ կան ընդդիմությունից հիասթափվածներ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ակնկալել, որ անմիջապես մի աննախադեպ թիվ է դուրս գալու փողոց, համամիտ չեմ, բայց, կարծում եմ՝ վաղը կրկին փողոց դուրս կգան ամիսներ առաջ Բաղրամյանում ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցները: Իսկ այդ հավաքի համազգային բնույթ ստանալը, կախված է, թե այդ օրը ընդդիմադիրների կողմից գործողությունների ինչ պլան կհնչեցվի»,- ասաց նա:

Անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվելիք Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ քաղաքագետն ասաց, որ այդ հանդիպումը ոչ այնքան բարիդրացիական է լինելու, քանի որ Ադրբեջանը այս ընթացքում պրովոկացիոն քայլերի է գնացել, իրեն սանձարձակ է պահել, անգամ ցրտաշունչ օրերին հումանիտար աղետի առաջ կանգնեցրել արցախցիներին  և զուգահեռաբար նաև անթույլատրելի քայլեր իրականացրել՝ գրավելով մեզ համար շատ կարևոր ռազմական նշանակություն ունեցող կետեր.

«Հանդիպմանը Փաշինյանը պետք է ավելի կոշտ նոտայով մոտեցում ցույց տա, այլապես Ադրբեջանի անթույլատրելի քայլերը կշարունակվեն. Ալիևին կոշտ պատասխանելու փուլն է հիմա: Չեմ բացառում, որ այդ բանակցությունների «արդյունքում» կարող են բախումներ սկսվել: Կարծում եմ՝ հանդիպմանը քննարկվելու է թշնամու կողմից ներկայացված 5 կետերը և մեր, այսպես ասած, պատասխանը, որը չեմ կարծում՝ ինչ-որ բան կտա:  Լուրջ ակնկալիքներ չունեմ ապրիլի 6-ին կայանալիք այդ հանդիպումից»,- նշեց քաղաքագետը՝ առավել կարևորելով վաղվա հանրահավաքը.  

«Թե հետագայում թշնամին իրեն ինչպես կդրսևորի, արդեն կախված է մեր վաղվա հանրահավաքից»,- ընդգծեց Արթուր Ղազարյանը:

Զվարթ Պետրոսյան

 

 
 
 
 
ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում