Լրահոս
Կարևոր


Սյունիքը՝ դավադրության զոհ. «Հրապարակ»

Հասարակություն

-«Հրապարակ»-ը գրում է. Փաշինյանի վարչախումբը լուրջ երկընտրանքի առջեւ է՝ սեփական պաշտոնավարման շարունակում պետության կորստի գնո՞վ, թե՞ հրաժարական ու Հայաստանի փրկության հնարավորություն։ Գուցե նրա համար ավելի նախընտրելի է պետականության անդամահատումն ու կորո՞ւստը, քանի որ այդ դեպքում պատասխանատվության չի կանչվի։

Վտանգի բուն աղբյուրը Երեւանում է, ոչ թե սահմանին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման։ Արդեն մեծ հարց է՝ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանին եւ Արցախին վերաբերող որեւէ որոշում կայացնելիս առհասարակ խորհրդակցո՞ւմ են Փաշինյանի հետ, հարցնո՞ւմ են նրա կարծիքը, թե՞ պոստ ֆակտում տեղեկացնում են նրան, փոխանցում փաստաթղթերը, հորդորում ստորագրել եւ հանձնարարում կատարել։

Հայաստանն այսօր իր սահմանագծի մեծագույն մասով պարզապես շուրջկալված է թշնամու կողմից, մեր դիրքապահներն ստիպված լքում են սեփական հենակետերը, քանի որ բանավոր փոխըմբռնմամբ նրանց Երեւանից եւ Բաքվից հրամայել են հետ քաշվել։ Եթե տեղերում համայնքապետերի ու ինքնաբուխ գյուղացիական ջոկատների գործոնը չլիներ, ինչպես, օրինակ, Կապանում կամ Գորիսում, կարելի է պատկերացնել, թե ադրբեջանական դիրքերը որքան խորն էին մխրճվելու մեր թիկունք։ Երեւանի եւ ոչ սահմանապահ մարզերի բնակչությունը, ցավոք, անհաղորդ է այս իրավիճակին։ Սյունեցի համայնքապետերը, ընդհակառակը, անգամ արգելանքի տակ գտնվելով՝ բացեիբաց զգուշացնում էին թշնամու առաջխաղացման վտանգի մասին։

Եթե մեկ տարի առաջ դեռեւս հնարավոր էր սեփական անվտանգությունը կասկածի ենթարկելով՝ երթեւեկել Գորիս-Կապան ավտոճանապարհով, թեեւ ադրբեջանցիներն ամեն քայլափոխի ոտնձգում էին հայկական մեքենաների նկատմամբ, այսօր այդ ճանապարհը պարզապես փակ է մեր առջեւ։ Ռուսական սահմանապահ զորակազմն էլ ամենազոր չէ, չի կարող ճանապարհի ամեն մետրը վերահսկել, եւ տեղի հայ բնակչության ու հայկական պետհամարանիշներով մեքենաների համար անվտանգության սպառնալիքը միշտ առկա է։ Ինչպես հայտնի է, առաջարկվող այլընտրանքը՝ Տաթեւ-Աղվանի ավտոճանապարհը, որն իբր նոր էր վերանորոգվել, արդեն իսկ անպիտան է երթեւեկության համար։ Դա էլ հո Տավուշի միջպետական ճանապարհը չէ՞, որ առանց մրցույթի տարին մի քանի անգամ նորոգելով՝ հնարավոր լինի կոռուպցիոն սխեմաներով արագ հարստանալ։

Ստացվում է՝ Գորիսից հարավ՝ դեպի Կապան, Մեղրի, Քաջարան, Ագարակ ռազմամթերք եւ սպառազինություն տեղափոխելը գործնականում խիստ դժվարացել է։ Գուցե Հայաստանի հարավը միտումնավո՞ր է կտրվում կենտրոնից, որ հնարավոր պատերազմում այս բնակավայրերը զրկվեն պաշտպանունակությունից, եւ թշնամու համար հնարավոր լինի հեշտությամբ միջանցք ճեղքել Սյունիքով, ապաեւ՝ զավթել այն։ Սյունիքի մարզկենտրոնի՝ Կապանի շրջակայքի նկատմամբ թշնամին ձեռք է բերել բոլոր գերակա դիրքերը եւ առանց հրետանու՝ դիպուկահար հրացաններից մինչեւ ականանետեր կիրառելով՝ կարող է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը։

Հանրային դաշտում արդեն իսկ մոռացված՝ 2020-ի դեկտեմբերի 18-ի հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվում է հետ քաշվել Սյունիքի ռազմավարական բարձունքներից, իշխանության դավադրության եւ ստի բյուրեղացած մարմնացումներից է, որի աղետալի հետեւանքներն առայսօր քաղում է հասարակ սյունեցին։ Երբեւէ չսահմանազատված հայ-ադրբեջանական սահմանը թշնամին կարողացավ առաջ տալ դեպի մեր թիկունք, քանի որ Փաշինյանն ու Ալիեւը բանավոր փոխըմբռնման էին եկել։ Ու որեւէ մեկին հետաքրքիր չէր՝ այդ ո՞ր քարտեզով են նրանք առաջնորդվում։

Սյունիքի թիկունքի բացման դավադիր օպերացիան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Վաղարշակ Հարությունյանի անմիջական թողտվությամբ ու հանձնարարությամբ, գործող անձանց այս շարքի պատասխանատվության մասին չարժե մոռանալ։ Արեւմուտքին գրկաբաց հանձնված Արմեն Սարգսյանի անգործության մասին եւս պետք է շարունակաբար հիշեցնել, քանի որ հենց նրա՝ Սահմանադրության պահպանման երաշխավոր եղած օրերին է Հայաստանի տարածքը կրճատվել տասնյակ քառ․ կմ-ներով։

Քասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել Կարապետյան