Լրահոս
Կարևոր


«Հրապարակ». Ադրբեջանը լայն թափով այլընտրանքային ճանապարհ է կառուցում. ցանկացած պահի կարող են կտրել Լաչինը

Քաղաքականություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը լայն թափով լծվել է Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Սյունիքից մեզ հայտնում են, որ այլընտրանքային ճանապարհը, որը պետք է անցնի Տեղի, Խնձորեսկի տարածքով, գրեթե ավարտին է հասնում, մոտ մեկ ամիս առաջ էլ Խնձորեսկ համայնքի տակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում, ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, մի փոքր հեռու էլ մաքսակետ են կառուցում։

Այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է եռակողմ հայտարարության պայմաններով։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Այլընտրանքային այդ ճանապարհի մասին պատերազմից ամիսներ անց ադրբեջանական կողմն ակտիվ քննարկում էր, սոցցանցերում անգամ լուսանկարներ էին տեղադրում կատարած աշխատանքների մասին։ Համաձայն ադրբեջանական աղբյուրների՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի Գայգի ավանով, Հին Շենի, Նոր Շենի, Աղավնոյի կողքով եւ լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։ Իսկ ի՞նչ առավելությունների է փորձում հասնել Ադրբեջանն այդ ճանապարհի կառուցմամբ։ Բանն այն է, որ Լաչինի միջանցքն անցնում է հենց Լաչին քաղաքով, իսկ ռուս խաղաղապահների մի մասը տեղակայված է շրջկենտրոնում։ Այլընտրանքային ճանապարհի շինարարության նպատակներից մեկն այն է, որ այն չանցնի Լաչինով։ Այդպիսով Ադրբեջանը կարող է խաղաղապահներին դուրս բերել քաղաքից եւ ինքը դառնալ Հայաստանն Արցախին կապող միջանցքի տերուտնօրենը։

Հենց այս նպատակով էլ ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են տանում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում, դա հենց այն տարածքն է, որտեղից եռակողմ հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածության արդյունքում, դուրս եկան հայկական զորքերը, եւ տարածքի նկատմամբ վերահսկողություն ստանձնեցին ադրբեջանցիները։ Այս հատվածում աշխատանքները գրեթե ավարտին են հասնում, շուտով մոտենալու են Արցախի այն գյուղերին, որոնցով պետք է անցնի այդ ճանապարհը։ Այստեղ աշխատանքները պետք է իրականացնի հայկական կամ ռուսական կողմը։

Բանն այն է, որ եռակողմ հայտարարության մեջ չի ամրագրվել, թե որ կողմն է իրականացնելու ճանապարհի կառուցման ծախսերը։ Ադրբեջանը, ինչպես նշեցինք, շահագրգիռ է այդ ճանապարհի կառուցման հարցում։ Իսկ Արցախում սկսե՞լ են ճանապարհի կառուցման աշխատանքները․ մեր հարցին ԱՀ նախագահի գրասենյակից չցանկացան պատասխանել։

Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմն իր վրա է վերցրել այս հարցի ողջ պատասխանատվությունը, մեզ ասացին, որ մինչ այս պահը այլընտրանքային ճանապարհի կառուցման մասով ԱՀ իշխանություններին հանձնարարական չեն տվել, ռուսական կողմն ամեն ինչ անելու է, որ պահպանի իր ներկայությունը Լաչինի միջանցքում, ինչի այլընտրանքը կնշանակի Արցախը նվիրել Ադրբեջանին։

Այս պատճառով էլ Արցախի իշխանությունները հնարավորինս խուսափում են թեմային անդրադառնալուց։ Մենք փորձեցինք խոշորացված Տեղ համայնքի ղեկավարից պարզել՝ իրենց համար տեսանելի՞ են ադրբեջանական կողմի աշխատանքները, եւ ինչո՞ւ են ադրբեջանցիները վերջերս հենակետ տեղադրել Խնձորեսկի մոտ։ Սակայն համայնքի ղեկավարի փոխարեն հաջողվեց կապ հաստատել ավագանու ընդդիմադիր անդամներից մեկի՝ Մասիս Զեյնալյանի հետ, ով «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչն է։

Զեյնալյանը հաստատեց հենակետ տեղադրելու մասին տեղեկությունը, նաեւ տարակուսանք հայտնեց․ «Բա ասում են՝ խաղաղության դարաշրջան ենք բացում, եթե բացում եք, ինչո՞ւ են մեր քթի տակ նոր հենակետ տեղադրել կամ ուզում նոր զորամաս սարքել»։ Զեյնալյանն ասաց, որ ակտիվ աշխատանքներ են տանում, եւ ճանապարհը գրեթե պատրաստ է․ «Էդ ճանապարհներից մեկը գալիս ա դեպի Աղավնո, մի հատը գնում է երեւի Ղափան՝ Կոռնիձորի տակով, կամ Խնձորեսկ։ Ես չեմ կարող հաստատ պնդել, բայց երեւում է։ Ասում են՝ Ստեփանակերտի ճանապարհն են Բերձորից հանում, Աղավնո-մաղավնո՝ սաղ մնում ա իրանց։ Դրա մասին պիտի Ադրբեջանը հստակ պատասխան տա, դա մի սովորական ճանապարհ չի, ասենք՝ զինվորական ճանապարհ… Ոնց որ մեր Երեւան-Արտաշատ մայրուղին է, նույն ձեւի մեծ մայրուղի են սարքում։ Պատերազմից հետո եղել ա զինվորական ճանապարհ, բայց հիմա հսկա ճանապարհ են գցել։ Դա էն տարածքն ա, որ պատերազմից հետո մնաց իրանց մոտ, ու հիմա գիշեր-ցերեկ ճանճի նման աշխատում են»։

Զեյնալյանի խոսքով, ճանապարհը գրեթե պատրաստ է, եւ ցանկացած պահի կարող են կտրել Լաչինը․ «Ասֆալտ արած չի, բայց պատրաստ ա, լավ գրունտային ճանապարհ ա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  
Հայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելու