Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Վլադիմիր Ժիրինովսկուն
ՔաղաքականությունՄոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ռուսաստանցի հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն, որը կյանքից հեռացել է այս չորեքշաբթի՝ երկու ամիս հիվանդանոցում մնալուց հետո, գրում է m24.ru-ն։
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Քրիստոս Ամենափրկիչ տաճարում անցկացրել է Ժիրինովսկու հոգեհանգստի արարողությունը։ Այնտեղ հավաքվել էին քաղաքական գործչի հարազատներն ու ընկերները, համախոհները։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդին կհուղարկավորեն Նովոդևիչյան գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ 75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի պատճառով փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Քաղաքական գործիչը մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելու համար: