Հանդիպումը ձախողված է 3 պատճառով
ՀասարակությունԴատելով 2022թ. ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և օկուպանտ ադրբեջանի սուլթան Իլհամի հանդիպման արդյունքներով ՀՀ կառավարության և Եվրամիության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակված հայտարարություններից՝ հանդիպումը պետք է համարել ձախողված առնվազն երեք պատճառով.
1. Հայտարարություններում որևէ խոսք չկա ադրբերաջանաարցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների, Արցախի կարգավիճակի, ադրբեջանաարցախյան կոնֆլիկտի կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին:
2. Հայտարարություններում արտացոլված չեն 2021թ. մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների ՀՀ տարածքից անհապաղ դուրս բերման մասին արձանագրումներ:
3. Հայտարարություններում արտացոլված չեն 2022թ. մարտի 24-ին ադրբեջանական անօրինական զինված կազմավորման ստորաբաժանումների կողմից 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջների կոպտագույն խախտմամբ Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի ներխուժման արդյունքում վերահսկողության տակ վերցված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից ու հարակից դիրքերից անհապաղ դուրս բերելու և ելման դիրքեր վերադառնալու մասին արձանագրումներ:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ