Տիգրան Ավինյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթին
ՔաղաքականությունՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը գրում է.
«Երեկ գործընկերների հետ մասնակցեցինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական (ATDEC) մրցույթին։
Մրցույթը հնարավորություն է տալիս երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերին մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորությունները հասարակության շրջանում։
Ելությում շեշտեցի աջակցող տեխնոլոգիաների համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացման կարևորության մասին՝ հնարավորություն տալով ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև աջակցող տեխնոլոգիայի կարիք ունեցողներին, ներառյալ տարեցներին, ապրել առողջ, արդյունավետ, անկախ, արժանապատիվ կյանքով և մասնակցել կրթությանը, աշխատաշուկային ու քաղաքացիական կյանքին»: