Նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից․ կասկածյալը բազմիցս ներկայացրել է Հայաստանը միջազգային մրցույթներում
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 30-ամյա Սահակ Սահակյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ս․ Սահակյանը կալանավորվել է։ SHAMSHYAN.com-ը գրել էր, որ Ս․ Սահակյանը միջազգային մրցույթների հաղթող է, բազմաթիվ մրցույթներում ներկայացրել է Հայաստանը, և նրա շնորհիվ աշխարհի շատ երկրներ տեղեկացել են այդ մասին։
Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում