Լրահոս
Կարևոր


Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում

Հասարակություն

Արդեն 1 ամսից ավելի է՝ Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչները հայտնվել են կոտրած տաշտակի առջև։ Գյուղը սուբվենցիոն ծրագրով շահել էր ջրագծի վերակառուցման մրցույթում, ու գյուղացիները սրտատրոփ սպասում էին, որ վերջապես իրենց գյուղում էլ ոռոգման ջրի խնդիրը որակյալ կլուծվի։  Երեկ, ապրիլի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Ինչ մեր գյուղը մտավ խոշորացված համայնքի մեջ, ասես՝ մեր գյուղում կյանքը կանգ առավ։ Ընտրությունների ժամանակ գյուղում Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը պարտվեց ու դրանից հետո, ասես՝ սկսեցին վրեժ լուծել գյուղի նկատմամբ։  Ոռոգման ջրի համար վերակառուցվող բետոնե հատուկ ջրատարները օր-օրի անհետանում են։ Մինչ այդ՝ սկսվել էին հսկայական աշխատանքներ, ու շաբաթների խնդիր էր, որ ամբողջովին հայտարարեին աշխատանքների ավարտը։ Բայց, ասում են՝ եթե Դավիթ Համբարձումյանը ձեր գյուղում պարտվել է, մենք նպատակահարմար ենք գտնում ձեր գյուղում լուծել արտաքին լուսավորության հարցը։ Մինչդեռ մեզ համար ավելի հրատապ է ոռոգման ջրի պրոբլեմի լուծումը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ է անում, որ անգամ 1 մետր հողն էլ գյուղացին մշակի։ Հետաքրքիր է՝ եթե միտումնավոր ողջ գյուղը զրկում են ջրից, աշխատանքները պարապուրդի են մատնում, մենք ո՞նց ընդառաջենք նախարարի կոչին։  Երկար տարիներ ջուրն ունեցել ենք։ Ու մեր քրտինքով ապրել ու արարել ենք։ Իսկ հիմա հեկտարներով հողատարածքներ չորացել են։ Ու դրա պատասխանատուն խոշորացված համայնքի պատասխանատուներն են։ Հիմա ի՞նչ, դուրս գանք փողոց փակե՞նք, կասեն քաղաքական դրդապատճառներով եք անում։ Մենք ոչ մի կուսակցության ջատագով չենք։ Մենք ուզում ենք՝ աշխատանքներն ավարտին հասցնեն, որպեսզի ջուր ունենանք։  Անգամ ջրագծերի համար բերված բետոնե հատուկ ջրատարները կամաց-կամաց տանում են։ Ի՞նչ է, իրենց նպատակը գյուղը դատարկե՞լն է։ Ուզում ենք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մի անգամ այցելի գյուղ ու իր աչքով տեսնի, թե ոնց են գյուղացուն տանջամահ անում, ոնց են իրենց խոստացված ծրագիրը մեռցնում։ Ու դրա պատասխանատուներին երևի, կհորդորեն, որպեսզի սկսված գործն ավարտին հասցնեն»։  

Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանՆպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով