Մոսկվան արագացնում է Հայաստանը թուրքերին հանձնելու Լավրովյան պլանը
Հասարակությունlragir.am-ը գրում է. «Քարագլխի իրադարձությունները, երբ արդեն բոլորի համար տեսանելի ու ընկալելի դարձան հայկական հողի օտարման ռուս-թուրքական դարավոր մեխանիզմները, ինչպես նաեւ Լավրովի՝ հայտնի ասուլիսում «Մինսկի խմբի չեղարկման», հայերի շահերը հանձնելու եւ Բաքվի գործողություններն արդարացնելու հայտարարությունները վկայում են, որ Մոսկվան արագացնում է Հայաստանը թուրքերին հանձնելու Լավրովյան պլանը։
Դրա վկայությունն է նաեւ Հայաստանում ռուսանպաստ ագենտուրայի աշխուժացումը, որը տեղի է ունենում «լավրովյան գծի» եւ այդ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարի ողորմելի ստերի ծիրում, երկու ուղղությամբ՝ Ռուսաստանի քաղաքականության արդարացում եւ «ռուսական վերադարձի ու փրկչական» կերպարի պահպանում։ Հայաստանի դեմ հերթական ոճիրն իրագործելու համար Ռուսաստանը կիրառում է փորձված մեխանիզմը՝ պրոքսի-թուրքերի հարձակումներ եւ հայաստանյան ռուսանպաստ բազմաշերտ ագենտուրայի գործարկումն այս ուղղություններով։ ՔՊ-Հայաստան դաշինք մոսկովյան կոնստրուկցիան դրա իրագործման երաշխիքն է»։
Մանրամասները՝ այստեղ: