Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Պուտինին
Վիդեո«Ուզում եմ ՌԴ մեր գործընկերներին՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել այցի արդյունավետ լինելը». Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստի մեկնարկից անմիջապես հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանում հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ օրակագի ամենաառանցքային հարցեր, ինչն արտահայտված է ՌԴ նախագահի ու ՀՀ վարչապետի համատեղ հայտարարության մեջ: Բնականաբար առանձնակի ուշադրության արժանացրեցինք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը»,- ընդգծեց Փաշինյանը: