Տագնապ է հայտարարվել. ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
ՀՀ զինված ուժերի զորամասներում ապրիլի 21-ին հայտարավել է տագնապ, անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունքներ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների շահագործման և առաջին բուժօգնության ցուցաբերման կարգը, զինվորական ծառայության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները և հնարավոր պատահարների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները։
