Լրահոս
Կարևոր


Իսրայելը պետք է վերանայի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները

Քաղաքականություն

Ադրբեջանը, որը Թուրքիայի մերձավոր դաշնակիցն է եւ հերքում է Հայոց ցեղասպանությունը, ակտիվորեն փորձում է հասնել տարածաշրջանի բնիկ հայ բնակիչների եւ նրանց հազարամյա քաղաքակրթության հետքերի բնաջնջմանը, Jerusalem Post-ում այս մասին գրում է Ալեքս Գալիցկին: 

Խորհրդային ամբողջ օկուպացիայի ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժում էր Արցախի եւ Նախիջեւանի հայերի մշակութային, քաղաքական, լեզվի եւ տնտեսական իրավունքները, իսկ 80-ական թվականների վերջին եւ 90-ականների սկզբին ադրբեջանական իշխանությունները սկսեցին Ադրբեջանում հայերի ջարդերը եւ զանգվածային սպանությունները, որ ճնշեն Արցախի անկախացման կոչերը: Այդ ջարդերն ուղղված էին նաեւ հրեաների դեմ, որոնք սկսել են Բաքվից զանգվածաբար հեռանալ՝ ի պատասխան հետապնդումների հաճախակիացած դեպքերի:

Տարածաշրջանի հայերի վրա Ադրբեջանի հարձակումը վերջնարդյունքում հանգեցրեց լայնածավալ պատերազմի, որն ավարտվեց հրադադարով, եւ որը փաստացի ապահովեց անկախ եւ ժողովրդավար Արցախի ստեղծումը:

Հաջորդ 30 տարիներին Ադրբեջանի կառավարությունը հաճախ է օգտագործել հռետորաբանություն, որը քարոզում է Արցախում եւ բուն Հայաստանի Հանրապետությունում հայերի էթնիկական զտումներ՝ հայերին պարբերաբար անվանելով պետության թշնամիներ եւ հերքելով հազարամյա հայկական քաղաքակրթությունը:

2000-ական թվականների սկզբին Նախիջեւանում Ադրբեջանի կողմից աննախադեպ մշակութային ցեղասպանության արդյունքով ոչնչացվել են հայկական մշակույթի գրեթե 28 հազար հուշարձաններ: Անկախ զեկույցները վկայում են, որ հայատյացությունը կամ հակահայկական տրամադրությունները այնքան են արմատացել կառավարությունում, լրատվամիջոցներում եւ պետական հաստատություններում, որ դրանց վրա հասունացել է ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ:

Այս ատելության բորբոքումը հրահրեց հայերի նկատմամբ բռնության ցնցող դեպքեր, այդ թվում՝ ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովի դեպքը, որը Հունգարիայում ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի ուսուցման ծրագրի ժամանակ սպանեց քնած հայ զինվորին:

Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրիկման, եւ նա արտահանձնվեց Ադրբեջանին: Սակայն ժամանելուն պես համաներվեց, կոչումը բարձրացվեց, իսկ լրատվամիջոցները նրան մեծարեցին որպես ազգային հերոսի՝ իր ադրբեջանական հայրենասիրական պարտքը կատարելու համար:

Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը մասնակցեց բուն Հայաստանի դեմ ագրեսիայի խոշոր ակտերի՝ ուղղված քաղաքացիական բնակչության դեմ ծանր հրետանու եւ անօդաչուների կիրառմամբ: Ադրբեջանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոցներ՝ բղավելով «Մահ Հայաստանին» եւ նրա դեմ պատերազմի կոչ անելով: Այս տեսարանները, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից հայատյացության տասնամյակների քարոզչության հետեւանք են, չափից ավելի են հիշեցնում կատաղի հակասեմականության մասին, որը դրսեւորվում է հարեւան Իրանում:

Հայերի նկատմամբ պետության կողմից հովանավորվող ռասիզմի ինստիտուցիոնալացումը ցանկացած ազգի համար պետք է դառնա մտահոգվելու անմիջական պատճառ, որը ոչ միայն ցեղասպանություն է վերապրել, այլեւ շարունակում է պայքարել նրանց կողմից ռասիստական եւ խտրական հռտետորաբանության հռչակման դեմ, որոնք հերքում են գոյության հիմնարար իրավունքը: Բայց ի հավելումն Ադրբեջանի կողմից փոքրամասնությունների իրավունքների աղաղակող քամահրանքին՝ երկիրը նաեւ վաղուց աշխատում է Իսրայելի ռազմավարական շահերի դեմ:

Հաստատվել է, որ Ադրբեջանը կոռուպցիոն սկանդալի շրջանակում զգալի գումարներ է ուղարկել իրանական ձեռնարկություններին: Ադրբեջանի գլխավոր նավթատարի 10 տոկոսը պատկանում է Իրանին, ինչը երկրին թույլ է տալիս շրջանցել միջազգային պատժամիջոցները եւ Ադրբեջանի նավթային արդյունաբերությունից շահույթ ստանալ:

Բացի այդ, չնայած դրա կապվածությանն Իսրայելին՝ զենքի, նավթի մատակարարման եւ Իրանի մոնիտորինգի վերաբերյալ պայմանագրերի մասով՝ Ադրբեջանը տարածաշրջանային ճնշումների է ենթարկվում, երբ խոսքն Իսրայելին քաղաքական աջակցություն ցուցաբերելու մասին է, հատկապես՝ ՄԱԿ-ի ֆորումին:

Ադրբեջանը նաեւ հրաժարվել է դեսպանատուն բացել Իսրայելում՝ տարածաշրջանային ճնշումների պատճառով: Մյուս կողմից, Հայաստանը հետեւողականորեն շոշափելի քայլեր է ձեռնարկել Իսրայելի հետ բարեխիղճ հարաբերությունների ուղղությամբ, այդ թվում՝ Թել Ավիվում դեսպանություն բացելու հանձնառությունը:

Հաշվի առնելով, որ Հայաստանը մասամբ կախված է Իրանից այն պատճառով, որ դրա սահմանների 80 տոկոսը գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի անօրինական շրջափակման տակ, պարզ է, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը չի ենթարկվի տարածաշրջանային խաղացողների ճնշմանն Իսրայելի հետ հարաբերությունների համատեքստում:

Հայաստանը, ինչպես եւ Իսրայելը, երկար ժամանակ պայքարել է թշնամական տարածաշրջանում գոյություն ունենալու իր իրավունքի համար եւ, չնայած ամեն ինչին, վառ դեմոկրատական  պետություններ է ստեղծել բռնապետությունների ծովում:

Ժողովուրդները կիսում են հազարավոր տարիների պատմությունը, երբ Երուսաղեմում հայտնվեց առաջին հայկական սփյուռքը: Լինելով Երուսաղեմի մշակութային միջավայրի բաղկացուցիչ մաս՝ հայերը սեփական թաղամաս են զբաղեցնում Հին քաղաքում՝ քրիստոնեական թաղամասից առանձին: Երկու ժողովուրդներն էլ կապված են ցեղասպանության ողբերգությամբ եւ վերապրել են դրա անհավանական սարսափները:

Եվ շատ դեպքերում հրեական սփյուռքի ականավոր ներկայացուցիչների ներդրման  շնորհիվ  աշխարհն իմացավ հայ ժողովրդի տառապանքների մասին;  Օսմանյան կայսրությունում ԱՄՆ նախկին դեսպան Անրի Մորգենթաուից մինչեւ ականատեսների վկայությունները, Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» տերմինի առաջադրումը Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի առնչությամ, Էլի Վիզելի բացահայտ քարոզչությունը եւ Իսրայել Չարնիի, Յաիր Աուրոնի եւ այլոց մոնումենտալ ակադեմիական ներդրումը:

Իսրայելը եւ Հայաստանը կապված են բազմաթիվ ոչ նյութական, մարդկային ուղիներով, որոնք ծաղկում էին, չնայած Իսրայելը հրաժարմանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը ու Ադրբեջանի հետ նրա գործընկերությունը:

Իսրայելը որոշել է ընդունել Ադրբեջանի նավթը զենքի դիմաց, որն օգտագործվել է հայ խաղաղ բնակիչների դեմ շարունակական սահմանային բախումներւ ընթացքում:

Եթե Ադրբեջանի ֆասադից այն կողմ նայենք, Իսրայելը կտեսնի մի ռեժիմ, որը հետեւողականորեն աջակցում էր իր հակառակորդներին եւ պատրաստ էր ոչնչացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակչությունը, ինչը հստակ մարտահրավեր է Իսրայելին տված խոստմանը՝ ինքնորոշում եւ ապաստան հետապնդվողների համար:

Իսրայելն առաջին ձեռքից գիտի Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների մասին եւ երկար ժամանակ պայքարել է պետության կողմից հովանավորվող ռասիզմի դեմ, որը քարոզում է Ադրբեջանը: Այս երկու ազգերը հին պատմություն ունեն եւ կապված են քաղաքացիություն չունեցող սփյուռքի գոյության փորձով, որի տոկունությունը թույլ է տվել նրանց ոչ թե պարզապես ողջ մնալ,այլ՝ բարգավաճել։ Այս լույսի ներքո ժամանակն է, որպեսզի Իսրայելը վերանայի իր հարաբերությունները Ադրբեջանի հետ:

Զախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը