Հարավային Կորեան արձակել է կապի առաջին ռազմական արբանյակը
ՔաղաքականությունՀարավային Կորեան արձակել է կապի առաջին ռազմական արբանյակը SpaceX-ի միջոցով, հայտնում է AFP-ն:
ANASIS-II նախատեսված է Հարավի՝ Հյուսիսից պաշտպանվելու կարողության բարձրացման համար: Արբանյակը տեղափոխող Falcon 9 հրթիռն արձակվել է Ֆլորիդա նահանգի Քեյփ Քանավերալ կայանից, նշվում է Սեուլի պաշտպանական գնումների ծրագրի ղեկավարության (DAPA) հայտարարության մեջ:
DAPA-ն հայտարարել է, որ արբանյակի գործարկումը Հարավային Կորեան աշխարհի 10-րդ երկիրն է դարձրել, որը բացառապես ռազմական նպատակների համար նախատեսված կապի արբանյակ ունի, որը «մշտական եւ անվտանգ ռազմական կապ» կապահովի:
Ակնկալվում է, որ արբանյակը 36․000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ուղեծիր կհասնի երկու շաբաթվա ընթացքում: Արբանյակը կբարելավի հարավկորեական զինվորականների անկախ օպերատիվ հնարավորությունները, Yonhap գործակալությանը հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: