Լրահոս
Կարևոր


Պատժվում է Ռուսաստանը, տուժում է Հայաստանը

Հասարակություն

1in.am-ը գրում է. Որոշ վերլուծական կենտրոններ արդեն ունեն հստակ հաշվարկներ, թե ինչ խնդիրների կարող ենք բախվել՝ Ռուսաստանի դեմ բանեցվող պատժամիջոցների հետևանքով։ Կախված Ռուսաստանի տնտեսական զարգացումներից՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է գտնվել 1.3% աճից 3% անկման միջակայքում։ Նման վերլուծություն է հրապարակել «Լույս» հիմնադրամի տնտեսական վերլուծական թիմը՝ գնահատելով Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվող ներկայիս պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

Մեր տնտեսական անկման պատճառ կարող են հանդիսանալ տրանսֆերտների, արտահանման և ներդրումների բացասական տենդենցները։ Հատկապես արտահանման դեպքում Հայաստանը մեծապես կախված է հենց Ռուսաստանից ու ռուսաստանյան շուկայից։

 

Ի դեպ, Հայաստանը պարբերաբար է հայտնվել տնտեսական շոկերի մեջ անկախության տարիներին, որոնցից մի քանիսը ուղիղ կապված են եղել Ռուսական տնտեսության վայրիվերումների հետ։ Շոկերից էին  2008-2009թթ․ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, 2014-2016թթ․ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների առաջին փուլի ներդրման հետևանքով առաջացած ճգնաժամը, ինչպես նաև 2020թ․ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը։ Նույնը տեղի է ունենում նաև հիմա։ Մեր արտաքին առևտրում ՌԴ-ն առաջին գործընկերն է։ Օտարերկրյա ներդրումների  և զբոսաշրջության առումով ևս Ռուսաստանը Հայաստանի համար ամենաառաջին է։

Վերլուծենք թվերով։ 2021 թվականի տվյալներով դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը կազմել է Հայաստանի ընդհանուր արտահանման 28%-ը, Ռուսաստանից ներմուծումը՝ ընդհանուր ներմուծման 33%-ը։ Դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների կազմում են Հայաստան մտած փոխանցումների շուրջ կեսը։ Այս ծավալը գոյանում մեր մեծ համայնքի և արտագնա սեզոնային հոսքի միջոցով։ ՌԴ-ի ներդրումները մեր երկրում կազմում են Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդրումների շուրջ 40%-ը: Ճիշտ նույնքան տոկոս էլ Հայաստանի զբոսաշրջային բիզնես են ներարակում ռուս զբոսաշրջիկները։

Սակայն, ինչպես արդեն նշեցի, 2014-ի առաջին փուլ պատժամիջոցներից հետո ՌԴ-ից եկող հոսքերն ահագին նվազել են, քանի որ Ռուսաստանում ևս ֆինանսական հոսքերի ծավալները նվազել են։ Եթե 2014 թվականին Հայաստանը Ռուսաստանից նշված կապուղիներով ստանում էր մոտ 1.9 մլրդ դոլար միջոցներ, ապա 2021 թվականին այդ ցուցանիշը մոտ 200 մլն դոլարով նվազել է՝ կազմելով 1.7 մլրդ դոլար: Ռուսաստանի հետ մեր ֆինանսատնտեսական հարաբերությունների մեջ առյուծի բաժին է կազմում հենց առևտրաշրջանառությունը, ավելի շուտ՝ Հայաստանից արտահանումները, որոնք այս տարի ևս, որոշ հաշվարկներով, ահագին նվազելու են, քանի որ գնողութնակությունը ռուսների մոտ ևս նվազելու է՝ հետևապես, հայկական ապրանքները դառնալու են ավելի քիչ մրցունակ։ Եթե այս ամենին գումարենք նաև առևտուրը ռուբլիով իրականացնելու ռուսական պահանջները, ապա մեր ձեռներեցների համար ռուսական շուկան դառնում է առավել ռիսկային ու պակաս եկամտաբեր։

Այսպես, ըստ որոշ հաշվարկների, որ Ռուսաստանի դեմ կիրառված առաջին փուլ  պատժամիջոցները Հայաստանի տնտեսական աճը 2014-2019թթ. դանդաղեցրել են տարեկան միջին հաշվով 1․1 տոկոսային կետով։ Կորուստներն առավել զգալի են եղել 2015- 2016թթ., երբ բացասական ազդեցությունը միջին հաշվով կազմել է 1․4 տոկոսային կետ։

Ինչ հետևանքներ ենք ունենալու հիմա՝ տնտեսագետները դեռ հաշվարկում են, բայց եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ վերջերս հրապարակված հայ-ռուսական համատեղ հայտարարության մեջ պատրաստակամություն կար համատեղ հակազդել առկա տնտեսական մարտահրավերներին, սակայն դրան զուգահեռ նաև համագործակցել մի շարք տնտեսական նախագծերի շուրջ, նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին, խորացնել ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ առաջանցիկ առաջմղմամբ, առանց սահմանափակումների, խոչընդոտների և բացառումների ներքին շուկայի ստեղծմանը, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացմանը միտված աշխատանքներ կատարել: Այսպես, նշվածը հնչում է գեղեցիկ, բայց այս փուլում ոչ իրատեսական։

«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»