Լրահոս
Կարևոր


Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունը

Քաղաքականություն

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլի մեկնարկի մասին: «Հարգելի գործընկերներ, մենք մի հարց հիմա պիտի քննարկենք, որն ի սկզբանե ենթադրում էր, որ պիտի ունենա կառավարության որոշման տեսք, բայց հետո այլ լուծումներ գտնվեցին: Հիմա կառավարության որոշման անհրաժեշտություն չկա: Պարզապես մենք պետք է այս մասին խոսենք և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերենք: Դուք գիտեք, որ վաղուց քննարկվում է Երևան մայրաքաղաքում մետրոյի Աջափնյակ կայարան կառուցելու հարցը և հնարավորությունը: Այս հարցն ընդգծված է եղել 2017 թվականին մեր նախընտրական ծրագրում, երբ մասնակցել ենք Երևանի ավագանու ընտրություններին: Ահա, մենք, ըստ էության, սկսել էինք պրոցեսի գործնական փուլը, և այսօր ավելի գործնականացման հաջորդ քայլն ենք անում: Հայտարարվել էր մրցույթ կայարանի նախագծման վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով կա հաղթող, և այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը, որպեսզի արդեն մշակվի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը, ինչը կնշանակի, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ:

Հիմա ինչո՞ւ պիտի լիներ կառավարության որոշում և ինչո՞ւ կառավարոթւյան որոշմամբ մենք դա չենք անում: Խնդիրն այն է, որ, իհարկե, կառավարությունը պիտի ֆինանսավորի նախագծումը, բայց մենք տեսանք, որ վերջերս քրեական մի գործի շրջանակում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 մլն դրամի վնասի հատուցում է տեղի ունեցել: Եվ քննարկումների արդյունքում, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ որոշում կայացրեցինք, որ առաջին փուլով այդ գումարի 750 մլն դրամն ուղղել այդ նպատակին: Քրեական գործը վերաբերում է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության գործունեության հետ կապված մի դրվագի»:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ 2021 թ.-ին արդեն պայմանագիր է կնքվել նախագծող կազմակերպության հետ: Ըստ քաղաքապետի՝ նախագիծը կիրականացվի 510 օրում, կամ՝ գուցե ավելի շուտ: «Նախագիծն ընդհանուր առմամբ երեք փուլով է լինելու: Ֆինանսական միջոցների հաշվին մենք հնարավորություն կունենանք առաջին երկու փուլերի աշխատանքները ֆինանսավորելու: Միաժամանակ կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի մենք կարողանանք արդեն սկսել աշխատել նախագծման երրորդ փուլի ֆինանսավորման աղբյուրների հայթայթման ուղղությամբ: Ենթադրում ենք՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրերում այդ ֆինանսական տեղեկատվությունը պետք է արտացոլվի, պլանավորենք, որպեսզի կարողանանք նախագիծն ավարտելուց հետո, շինարարության մեկնարկ տանք: Այս պահի դրությամբ մետրոպոլիտենում նույնպես խնդիրներ ունենք՝ տարիների ընթացքում կապիտալ ներդրումներ, որպես այդպիսին, չեն իրականացվել: Կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի նաև այս մասով հասկանանք՝ ֆինանսավորման ինչ աղբյուրներ են հնարավոր, որպեսզի ընթացիկ կայարաններում տարբեր տեխնիկական խնդիրները նույնպես լուծենք, վերազինենք»,-ասել է քաղաքապետը:

Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այս ծրագիրը ռազմավարական ծրագիր է՝ մետրոն անցում է կատարելու Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվելու դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն:

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր