Մահացել է Հենրիխ Մխիթարյանի և այլ ֆուտբոլիստների գործակալ Մինո Ռայոլան
ՍպորտԻտալացի լրագրող Տանկրեդի Պալմիերին հայտնել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահվան մասին։
«Վերջին լուրեր. ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մահացել է հիվանդությունից հետո»,- գրել է Պալմիերին Twitter-ում։
54-ամյա Ռայոլան մի շարք հայտնի ֆուտբոլիստների գործակալն է, այդ թվում՝ Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Էրլին Հոլանայի, Ջանլուիջի Դոննարումայի և շատ ուրիշների։