Ալիեւն ու Էրդողանը շնորհավորանքներ են հղել միմյանց
ՀասարակությունԱդրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Երկու երկրների նախագահները շնորհավորել են միմյանց Ռամադանի տոնի առթիվ, իրենց բարեմաղթանքներն են փոխանցել Ադրբեջանի եւ Թուրքիայի եղբայրական ժողովուրդներին։ Պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ բոլոր ուղղություններով, ինչպես նաեւ քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարներին վերաբերող հարցեր։ Իլհամ Ալիեւը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է Ադրբեջան. Հրավերը երախտագիտությամբ է ընդունվել»,- նշել են մամուլի ծառայությունում: