Կադրեր՝ հաղորդավարուհու ողբերգական մահվան դեպքից․ Նյարդերից թույլ մարդկանց և հղիներին արգելվում է նայել
Ներկայացնում ենք լուսանկարներ՝ երեկ տեղի ունեցած դժբախտ պատահարից։

Կադրերը՝ shamshyan.com-ի
Ավելի վաղ տեղեկացրել ենք՝ երեկ Դեբեդում տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին, որ արդյունքում «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանը ողբերգական պատահարի զոհ էր դարձել։
armeniasputnik.am-ին քննչական կոմիտեից հայտնել են, Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել. նավակը շրջվել է։ Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն։ Ամուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է Արմինեին։
Հավելենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերությունը մայիսի 8-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։