Մխիթարյանը «Ռոմայի» հետ մեկնել է Ֆերարա՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղին
Սպորտ«Ռոմայի» ֆուտբոլիստներն այսօր մեկնել են Ֆերարա՝ Իտալիայի առաջնության 35-րդ տուրի ՍՊԱԼ-ի դեմ խաղի համար: Լուսանկարներից մեկում երևում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը նույնպես մեկնել է թիմի հետ հերթական միավորները վաստակելու հետևից:
Հիշեցնենք, որ «Ռոման» վերջին 4 խաղից հաղթել է 3-ում և մեկ ոչ-ոքի անցկացրել «Ինտերի» դեմ: «Ներաձուրիների» դեմ հանդիպմանը Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ: