Լրահոս
Կարևոր

Թուրքիան ռազմական գործողություն է սկսում․ Նախիջեւանն ընդգծվեց Ալիեւ-Էրդողան զրույցում

Քաղաքականություն

Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Ալիեւը զանգել է Էրդողանին եւ ներկայացրել դրա արդյունքները։ Նա հատկապես ընդգծել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ, այդ թվում թե երկաթուղու, թե մայրուղու հարցերով։ Հատկանշական է, որ Բրյուսելի հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ նույնպես ընդգծվում է «Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցությունները բացելու» մասին։

Բաքուն դրա համար ամեն ինչ պատրաստել է՝ լոգիստիկ կենտրոնը Արցախի օկուպացված հարավում, իսկ ՀՀ Սյունիքի մարզում նրա ներխուժումները համընկնում են ավտոմոբիլային ապագա ճանապարհներին։ Բրյուսելում նախորդ հանդիպմանը մայրուղիների վերաբերյալ համաձայնություն չէր եղել, ինչպես հետո հայտարարել էր Շառլ Միշելը։

Բաքուն Իրանի հետ համաձայնագիր է ստորագրել Իրանի տարածքով Նախիջեւանի հետ «միջանցքի» գործարկման վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, Բաքուն պնդում է «Զանգեզուրի արտատարածքային միջանցքը», եւ դրա պատճառը զուտ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետի իրագործումը եւ Նախիջեւանի հետ ցամաքային կապ բացելու խնդիրը չէ։ Խնդիրն առավել լայն է եւ առնչվում է 1921-ի Մոսկվա/Կարսի ռուս-թուրքական պայմանագրերի թարմացմանը ընդլայնված կիրառմամբ։ Դրանց իրավական առավելագույն ժամկետը սպառվել է, ինչով էլ պայմանավորված էր 2020-ի ռուս-թուրքական արշավը Հայաստանի դեմ։ Այդ պայմանագրերով Նախիջեւանը հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես փոխանցված Բաքվի խնամակալությանը։ Իր հերթին, բաց են մնում Կարսի եւ հայկական օկուպացված այլ տարածքների խնդիրները Թուրքիայի համար, քանի որ Լոզանի պայմանագիրն իրավական խիստ իմաստով անվավեր է։ Այդ պայմանագրով է Կարսը ճանաչվել Թուրքիայի տարածք։

Սահմանների այս խնդիրը հնարավորություն էր՝ Հայաստանի բոլոր խնդիրները միավորելու եւ ամուր դիրքեր ստանալու առնվազն Արցախի անվտանգության, կարգավիճակի եւ փախստականների վերադարձի հարցերում։ Սակայն Նիկոլ Փաշինյանը գնաց հակառակ՝ խնդիրներն իրարից անջատելու եւ դրանցից ազատվելու ճանապարհով, նենգափոխելով դրանց էությունը:

«Խաղաղության պայմանագիրը» նշանակում է փոխադարձ ճանաչում, ինչն անհնար է առանց սահմանների ճանաչման, որով սակայն ամեն ինչ չի ավարտվում, ինչպես փորձում են ներկայացնել Փաշինյանն ու ԱԳՆ-ն։ Արցախը եւ Նախիջեւանը ճանաչվում են Բաքվի տարածքներ, իսկ հայ-թուրքական «կարգավորմամբ» ճանաչվում է Կարսի, Իգդիր-Արարատ-Բայազեթի պատկանելությունը Թուրքիային, որը կարող է տեղի ունենալ միայն Երեւանի ստորագրությամբ։ Հայաստանը կորցնում է միջազգային սուբյեկտության վերջին նշույլները՝ դրանից բխող հետեւանքներով։

Թուրքիան Բրյուսելի եռակողմ հանդիպումից եւ պայմանավորվածություններից հետո հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսելու Սիրիայում՝ 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծելու համար։ Թուրքիան փորձում է այստեղ եւս «լեգիտիմացնել» իր սահմանները։
lragir.am

  
Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»«Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումՊետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱրսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութ