Լրահոս
Կարևոր


Ի՞նչ «մեսիջներ» է ուղարկում Ավետիք Չալաբյանը

Քաղաքականություն

Նախօրեին «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցներին է ներկայացրել գործչի հոդվածը՝ գրված կալանավայրում: Հոդվածը բավական ուշագրավ արձանագրումներ և «մեսիջներ» է պարունակում: Ի մասնավորի, առաջին հերթին Չալաբյանը շեշտում է, որ հանրային դիմադրությունն աստիճանաբար թափ է հավաքել և ակնհայտ է դարձրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից հեռանալն ընդամենը ժամանակի և ձևաչափի հարց է։

Նշելով, որ Փաշինյանը մանևրում է օտարերկրյա պատվիրատուների անթաքույց հարկադրանքի, և երկրի ներսում տարածվող անհնազանդության միջև՝ Ա. Չալաբյանը արձանագրում է, որ  այս երկու բևեռների միջև «Փաշինյանը  փորձելու է դեռ  մանևրել, և  իրեն հատուկ ոճով  փորձել «ֆռռացնել» յուրաքանչյուրին, բայց ի վերջո, նրա խաղի վախճանն  արդեն երևում է, և կարող է ամեն պահի վրա հասնել ցանկացած կտրուկ  իրադարձության արդյունքում»։ «Իրական ընտրությունն ուստի ոչ թե Փաշինյանի մնալու և գնալու միջև է այսօր,  այլ նրա հեռանալուց հետո Հայաստանի ընտրած ուղու»,-գրում է քաղաքական, հասարակակն գործիչն ու հավելում, որ այսօր պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանից հետո, և որոնք են այն արմատական փոփոխությունները, որոնք մենք պետք է մտցնենք մեր կյանքում, որպեսզի դուրս գանք պատմական ձախորդությունների անվերջ կրկնվող այս շրջափուլերից, և ի վերջո կառուցենք հարատևող և կենսունակ  պետականություն։

Սա չափազանց կարևոր շեշտադրում է այն տեսակետից, որ հիմա շատ է խոսվում այն մասին, թե ով է լինելու երկրի ղեկավարը Փաշինյանի հեռանալուց հետո:

Չալաբյանը նաև գրում է, որ հայության պայքարի ներուժն այսօր բոլորովին էլ սպառված չէ, և հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքի  հայաստանակենտրոն համայնքներում ունակ է առնվազն նոր կռիվ տալ և կանգնեցնել  թեկուզ առժամանակ հայկական պետության կազմաքանդման սկիզբ առած ընթացքը և ժամանակ շահել կենսականորեն անհրաժեշտ  փոփոխությունների համար։

Այնուհետ թվարկվում են այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են՝ վերականգնելու Հայաստանի աշխարհաքաղաքական դերն ու կշիռը և ոստքի կանգնեցնելու երկիրը: Այս տեսանկյունից Չալաբյանի հոդվածը ծրագրային դոկտրինի յուրատեսակ հիմք կարելի է համարել: 

Չալաբյանը շեշտադրում է երեք կարևորագույն գործոն՝ Հայաստանի (ներառյալ Արցախը) բնակչության աճ, Հայաստանի տնտեսության արմատական վերակառուցում, հայկական բանակի հզորացում:

«Մեր իրական ընտրությունը ծույլ ու հարմարվող իներցիայով դեպի իր վախճանը գլորվող Հայաստանի միջև է և Հայաստանի, որն ի մի է բերում իր ողջ ստեղծարար պայքարի ներուժն ու առաջիկա տասնամյակներին լծվում է ծանր աշխատանքի և պայքարի սեփական հարատևությունն ապահովելու համար։ Այսօր Հայաստանի փողոցներ դուրս եկած հանրությունը պետք է կատարի այս վճռական ընտրությունը, և ոչ միայն հեռացնի պարտվողական և թուլամորթ իշխանությանը, այլև անձնական և կոլեկտիվ ընտրությամբ պատրաստ լինի առաջիկա տարիների ընթացքում վճռական գործերով, պայքարով և պատասխանատու առաջնորդությամբ կերտել մեր երազանքների ուժեղ և հարատևող հայկական միասնական պետությունը»,- հոդվածն ավարտել է Ավետիք Չալաբյանն ու նշել, որ առաջիկայում հանդես կգա նոր հոդվածներով, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն վերոնշյալին հասնելու ճանապարհներն ու այն, թե ինչպես այս ամենն իրականություն դարձնել:

Արման Գրիգորյան

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել