Լրահոս
Կարևոր


«Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրյուսել յան հանդիպումը արդեն վաղուց արձանագրված տարածաշրջանային բախման հերթական արձանագրումն էր ու այդ պայքարի հերթական ռաունդը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը:

«Այդքան էլ ճիշտ չէ ասել, թե այն Հայաստանի ու Ադրբեջանի մասին էր: Հանդիպումն ավելի շուտ Ռուսաստան-Արևմուտք առճակատման հերթական փաստումն էր: Ասվածի վառ վկայությունն այն է, որ հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ որևէ հղում չկար Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին: Արևմուտքը ՀՀ-ին ու Ադրբեջանին առաջարկում է լուծման իր ճանապարհը, ՌԴ-ն՝ իր, որոնք այլևս որևէ կերպ համադրման տեղ չեն կարող ունենալ: Մեծ հաշվով՝ բավականին բարդ իրավիճակ ունենք: Միայն այն, որ արդեն հասել ենք սրման այս աստիճանին, արդեն լրջագույն մարտահրավեր է: Լրջագույն մարտահրավեր է նաև այն, որ ՀՀ այսօրվա իշխանությունները ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկում այդ սրումը մեղմելու, մեր շահերն այդ ամենի համատեքստում առաջ տանելու ուղղությամբ, այլ հակառակը՝ այդ գործընթացի սրողն են հանդիսանում»,ասաց փորձագետը:

Ըստ փորձագետի, հանդիպումից հետո Հայաստանի իշխանությունների մեկնաբանությունները բացառապես ներքին լսարանին են ուղղված. «Ներքին լսարանին հանգստացնող թեզեր են առաջ տանում: Հիշենք նույն միջանցքի հետ կապված հայտնի ձևակերպումները: Տերմինը փոխելով՝ ուզում են իրականությունն այլ կերպ մատուցել, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Եվ մտահոգիչ կետերը ոչ միայն Արցախին, այլ անմիջականորեն Հայաստանին են առնչվում: Ես առնվազն 3 կետ եմ առանձնացրել, որոնք մեզ համար արդեն շատ լուրջ խնդիրների արձանագրումն են: Կան ձևակերպումներ, որոնք հարցեր են առաջ բերում: Քանի դեռ այդ հարցերի պատասխանները չունենք, չենք կարողանա ունենալ վստահություն, որ մեզ համար շահեկան գործընթացներ կան»:

Առանձնացնելով 3 կետը՝ նա առաջին հերթին անդրադարձավ Արցախին վերաբերող հատվածին. «Բրյուսել յան նախորդ հանդիպմանն առհասարակ Արցախի մասին որևէ անդրադարձ չկար: Իսկ արդեն վերջին հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ Շառլ Միշելը նշում է, որ ինքը բարձրացրել է «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտության հարցերը»: Սա միանգամից մի քանի խնդիր է բերում: Ոչ թե ԼՂ կամ ԼՂՀ, այլ «Ղարաբաղ» եզրույթն ադրբեջանական տերմինաբանություն է: Երկրորդ խնդիրը վերաբերում է «էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովմանը»: Որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին, և այս ձևակերպումից չի էլ ենթադրվում, որ խոսվել է այդ մասին: Հակառակը՝ ստացվում է, որ այսօր Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լինելու հարցն այլևս քննարկման առարկա չէ: Այսօր քննարկվում է Ադրբեջանի տարածքում արցախահայության իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրը: Սա այն է, ինչի մասին խոսում էին ՀՀ ԱԺ-ում՝ Փաշինյանի գլխավորությամբ: Սա այն նշաձողի իջեցումն է, որն արձանագրվեց բրյուսել յան հայտարարության մեջ: Նշվածն այլևս այս իշխանությունների մոտեցումն է: Սա նաև Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 կետերի կյանքի կոչման արձանագրումն է: Ըստ էության, Արցախի հետ կապված բավականին բարդ իրավիճակ ունենք»:

Երկրորդ կետը, որ առանձնացրել է փորձագետը, սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին է: «Հետաքրքիր էր ձևակերպումը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ հանձնաժողովների հանդիպումը կազմակերպել միջպետական սահմանին: Սա առաջին հայացքից միգուցե արտառոց չէ: Բայց հիշենք, որ դեռ մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ մայիսի 16-17-ին Մոսկվայում հանդիպում է նախապատրաստվում այդ հարցերով: Հիշենք նաև, որ հենց ռուսական կողմն էր առաջ տանում այս խնդիրը, առաջարկում իր հարթակն ու միջնորդությունը, և ռուսական կողմն էր քարտեզներ տրամադրողը:Հասկանալի է, որ սա ևս հերթական անգամ Ռուսաստանին այս գործընթացներից դուրս թողնելու գործողություն է կամ առնվազն ՌԴ դերակատարությունը նվազեցնելու միտում ունի»,-նկատեց Հերմինե Մխիթարյանը:

Երրորդ խնդրահարույց կետը, ըստ մեր զրուցակցի, կոմունիկացիաների բացմանն է առնչվում. «Թերևս այս առումով իշխանությունները ասելիք ունեն հանրությանը: Այն իշխանությունները, որ բոլորովին վերջերս պնդում էին, թե որևէ կերպ ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն, որ եթե ստորագրելու ինչոր բան լինի, քննարկելու են: Իրականում Շառլ Միշելի հայտարարության մեջ հստակ նշվում է, որ կողմերը կոմունիկացիաների վերաբացման հետ կապված որոշակի սկզբունքների շուրջ համաձայնության են եկել: Շատ հետաքրքիր էր ձևակերպումը՝ կապված Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերը միմյանց կապող ճանապարհների հետ, ինչը նորից շատ հարցեր է առաջ բերում: Խոսքն արդյո՞ք Գորիս-Կապան ճանապարհի, թե՞ նաև այլ ճանապարհների մասին է: Կամ արդյո՞ք անկլավներ կոչվածների հարցը կրկին օրակարգում չի եղել: Հարցեր են, որոց պատասխանները իշխանությունը պետք է տա հանրությանը: Այսօր նորից միացյալ Արևմուտքը փորձում է կոմունիկացիաների հարցը ևս իր միջնորդության դաշտ տեղափոխել, իր ներգրավվածությունն այս հարցում ևս առավելագույնի հասցնել»:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, ապրիլի սկզբից սկսած հանդիպումների շղթան ցույց է տալիս նաև հետաքրքիր դինամիկա՝ Հայաստանի իշխանությունների մոտեցումների հարցում. «Իրենք արդեն բացահայտ կերպով են ցույց տալիս, որ ավելի շատ հակված են գործընթացները շարունակել արևմտյան կողմի միջնորդությամբ: Շատ հետաքրքիր են վերոնշյալ բախման ներքո Արևմուտքից եկող մեսիջները: Հաշվի առնենք բոլորովին վերջերս ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ դեսպանների հայտարարությունները, բացահայտ աջակցությունը իշխանություններին, նաև Փաշինյանի ելույթը ՀԱՊԿ-ի գագաթաժողովում, մեղադրական մեսիջներն՝ ուղղված ՀԱՊԿ-ին: Այս ամենն արձանագրումն է նրա, որ այսօր առավել քան սրված է Արևմուտք-Ռուսաստան առճակատումը հենց մեր տարածաշրջանում: Այն բավականին սրվել է անմիջականորեն Հայաստանին, Արցախին առնչվող հարցերում, ինչը վտանգավոր է»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանի համար միշտ առաջնահերթ է եղել արտաքին քաղաքականությունը կառուցել ոչ թե մեծ տերությունների շահերի բախման, այլ դրանց համադրման արդյունքում. «Բայց այսօրվա իշխանությունն այդ բախումից փորձում է ինչ-որ դիվիդենտներ շահել, որը որևէ կերպ մեր պետությանը դրական բան չի բերելու»: Մեր զրուցակցի դիտարկմամբ, հանդիպումների նման ինտենսիվությունը ևս վկայում է վերոնշյալ սրման մասին. «Հասկանալի է, որ հապաղելու դեպքում գնդակը Մոսկվայի դաշտում կլինի, այդ դեպքում Մոսկվան է սկսելու նախաձեռնությամբ հանդես գալ: Այս համատեքստում հետաքրքիր էր Շառլ Միշելի հայտարարությունը, որ հաջորդ հանդիպումը սպասվում է հուլիս-օգոստոսին: Այստեղ, կարծում եմ, այնքան էլ ազնիվ չեն ժամկետներ նշելու առումով: Ես առավել քան վստահ եմ, որ նույն ԵՄ միջնորդությամբ շատ ավելի շուտ է լինելու հաջորդ հանդիպումը: Իսկ մինչ հանդիպումը շատ արագ են մտնելու արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իմպլեմենտացիայի փուլ: Առկա շտապողականությունը պայմանավորված է ՌԴ դերակատարությունը նվազագույնի հասցնելու քաղաքականությունը կյանքի կոչելու հետ»:

Ամփոփելով՝ փորձագետը նշեց, որ բրյուսել յան վերջին հանդիպումը թերևս ուրվագծեց այն սցենարը, որով շարժվում են ՀՀ իշխանությունները: «Արդեն այսօր ունենք Արցախի հարցում նշաձողի արձանագրված իջեցում: Ունենք իրավիճակ, երբ բանակցային սեղանի շուրջ որևէ կողմից որևէ կերպ չի բարձրացվում Արցախի կարգավիճակի հարցը, ինչը ևս արձանագրված փաստ է: Ինչ վերաբերում է ՀՀ-ին ու հայ-ադրբեջանական սպասվող «խաղաղության պայմանագրին», այստեղ էլ հստակ ուրվագծվում է, որ խոսքն Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 սկբունքների հիման վրա կազմված պայմանագրի ստորագրման մասին է: Եվ արդեն էական չէ՝ այն մոտ ժամանակներում կստորագրվի՞, թե՞ ոչ: Սկզբունքները համաձայնեցնելն արդեն գործի կեսից ավելին է, ինչն այսօր հստակ ուրվագծվում է թե՛ կոմունիկացիաներին առնչվող կետով, թե՛ Արցախի հետ կապված դրույթներով: Բացի այդ, այսօր նաև սահմանագծման, սահմանազատման հարցերն են առաջ քաշվում թուրք- ադրբեջանական օրակարգով»,-ասաց նա՝ հիշեցնելով այն բոլոր վտանգների մասին, որոնց վերաբերյալ նաև փորձագիտական շրջանակները զգուշացնում էին դեռ 5 կետերը հրապարակելուց հետո:

«Նշում էինք, որ որևէ ադեկվատ արձագանք չկա այդ կետերին, ասում նաև, որ այդ կետերը շուտով վերոնշյալ փաստաթղթի հիմքում են դրվելու: Բայց ՀՀ-ից որևէ էական պատասխան չէր տրվում: Այսօր այդ ամենը կյանքի է կոչվում: Բրյուսել յան վերջին հանդիպումը հստակ արձանագրում է, թե ուր է տանում այս իշխանությունների քաղաքականությունը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան«Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկումԻնչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին Wildberries-ում Իդրամ կա2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք Կարևոր նորություն՝ բեռնատարների վարորդների համարԱռաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան Նիկոլ Անհողը Գյումրիում իշխանազավթման օպերացիան փոխել է. Գագիկ ՀամբարյանՈ՞ր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմումՌուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահՆոր Խարբերդում 17-ամյա տղայի uպանության գործով 1 հոգի հետախուզվում է․ նոր մանրամասներՄինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբԲայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համարՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ ՄիրզոյանԴու իմ գոյության հանճարն ես. ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջըԱրագածոտնիում և Լոռիում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվելԿարմիր ծովում զբոսաշրջային նավի խորտակումից մեկ օր անց 5 հոգու փրկել են ծովիցՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարԱկնթարթային idcoin Սեւ ուրբաթին ընդառաջ ՀԷՑ-ից տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունն այս իշխանություններից մաքրելը սուրբ գործ է․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Կոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համարՀանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե»Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերովՈչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով