Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանն այցելել են «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալներին
ՔաղաքականությունԱյսօր Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տիգրան Աբրահամյանը եղել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հանդիպել քաղաքական հայացքների համար շինծու քրեական գործերով կալանավորված իրենց պայքարի ընկերներին:
Պատգամավորներն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել են Ավետիք Չալաբյանին, Արամայիս Մխիթարյանին, Ալեքսան Ալեքսանյանին, Ազատ Մուրադյանին, Հարություն Մանուչարյանին, Գևորգ Մարկոսյանին և Միքայել Բադալյանին:
«Գերասիմ Վարդանյանին, Իգոր Խաչատուրովին և Արմեն Գրիգորյանին չենք կարողացել տեսնել, որովհետև նրանց տեսակցությունների վրա քննիչի կողմից արգելանք կա դրված»,- ասել է Հայկ Մամիջանյանը: