Տագնապ է հայտարարվել. ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է
Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների դաշտային վարժվածության կատարելագործման նպատակով մայիսի 30-ին N զորամիավորումում հայտարարվել է տագնապ, մարտավարական դաշտում անցկացվել են գործնական պարապմունքներ։
Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։