Լրահոս
Կարևոր


Նիհարել ցանկացողները ժամը 18.00-ից հետո չպետք է շատ ջուր խմեն.օգտակար խորհուրդներ Գայանե Շախաթունուց

Հասարակություն

Ավելորդ քաշի դեմ պայքարողներին օգնելու համար ArmDaily.am-ը շարունակում է ներկայացնել օգտակար զրույցներ դիետոլոգ, սննդաբան Գայանե Շախաթունու հետ: Այս անգամ նա խոսել է առողջ նիհարելու և օրվա ընթացքում սպառվող ջրի քանակի մասին:

Դիեոտոլոգը նշում է, որ ժամանակին կարծրացած կարծիք կար, թե նիհարող մարդն օրվա ընթացքում պետք է շատ ջուր խմի: Երբեմն խոսքը գնում էր օրական մի քանի լիտր խմելու մասին:  
«Նույնիսկ հաշվարկներ կային, որ մեկ կգ-ի դիմաց 30 մլ ջուր պետք է խմի նիհարել ցանկացող մարդը: Սակայն այստեղ շատ կարևոր հանգամանք կա, արդյոք  օրգանիզմը օրվա մեջ ինչքա՞ն է ջուր գոլորշացնում և ի՞նչ մթերք է մարդն ուտում: Եթե նա շատ միրգ ու բանջարեղեն է ուտում, եթե նիհարող մարդ է և շատ կաղամբ կամ շատ վարունգ է ուտում, կանաչեղեն, ապա այդ ամենն արդեն իր մեջ ջուր է պարունակում, կամ շատ թեյ է խմում, սա նշանակում է, որ այդ մարդն արդեն լրացրել է ջրի պահանջն իր օրգանիզմում: Եվ ստիպել այդ մարդուն խմել հավելյալ ջուր, հատկապես եթե նա գրասենյակային աշխատող է, շատ չի քրտնում օրվա մեջ և այն մարդուն, որը շինարար է կամ ավտոմեխանիկ, երկու տարբեր բնույթի աշխատանքներ կատարող մարդկանց չի կարելի նույն կանոնով առաջնորդվել: Մեկը շատ ջուր չի սպառում, մյուսը շատ մեծ քանակով ջուր է գոլորշիացնում, հետևաբար սպառվող ջրի քանակն ու պահանջարկն էլ տարբեր են լինում»,-ասաց Շախաթունին: 

Դիետոլոգը խորհուրդ է տալիս ականջալուր լինել սեփական օրգանիզմի պահանջին, եթե ծարավ ենք, խմում ենք, եթե ոչ՝ ուրեմն չենք խմում:
«Երեկոյան ժամը 18.00-19.00-ից հետո շատ քանակությամբ ջուր պետք չի խմել, որովհետև այդ ժամերին ջրաաղային հարաբերությունը դանդաղում է օրգանիզմում, այսինքն՝ աղը ջրից զտման մետոբոլիկ պրոցեսը՝ նյութափոխանակությունը դանդաղում է և օրգանիզմը գնում է դեպի քուն: Եվ շատ ջուր խմելու դեպքում հնարավոր է դուք արթնանաք այտուցներով»,-զգուշացնում է Շախաթունին:

Դիետոլոգը կարևորում է նաև աղի օգտագործումը: Նա խորհուրդ է տալիս սովորական աղը փոխարինել ծովային աղով,չգերազանցել աղի քանակը օրական 3-4 գրամից ավել: 
«Դրա շնորհիվ մենք չենք ունենա նաև ջրաաղային հարաբերության խախտման խնդիր, քանի որ շատ աղը օրգանիզմում խանգարում է քաշը կորցնելուն: Բայց աղն ամբողջովին բացառել էլ չի կարելի, քանի որ յոդացումը հիմնականում մենք ստանում ենք աղից: Այսպիսով՝ մենք հանգում ենք այն մտքին, որ նիհարում ենք ամեն ինչ չափավոր օգտագործելով»,-ասաց Շախաթունին:

Դիետոլոգը նշում է, որ ռացիոնում պետք է լինեն բացառապես բնական ծագմամբ մթերքներն ու ընդհանրապես պետք է բացառել սինթետիկ սննդատեսակները՝ երշիկեղենը, խտացրած կաթը, մարգարինով թխվածքները, ֆասթֆուդի տարբեր տեսակները:

Հայկա Ալոյան

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան