Լրահոս
Կարևոր


««Գազպրոմն» ու Հայաստանը»՝ միֆերից դեպի իրականություն

Հասարակություն

Orer.am-ը շարունակում է ներկայացնել մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Վերջին շրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին ներկայացրած սակագների վերանայման հայտը կրկին քննարկումների օրակարգ բերեց գազային քաղաքականության մի շարք հարցեր։ Դրանց մի մասը նոր հարցադրումներ են, սակայն զգալի մասը բավականին խորն արմատներ ունեն, և որոնց շուրջ բավականին միֆեր են հյուսվել, ու որպես մանիպուլյացիոն տեղեկատվություն՝ այսօր օգտագործվում են հանրությանը մոլորեցնելու համար։

Նախ նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ոչ միայն մեր երկրի խոշորագույն գործատուներից մեկն է հանդիսանում, տարիներ շարունակ եղել է խոշոր հարկատուների առաջատար տասնյակում, այլ նաև մշտապես եղել է ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը, հատկապես՝ Հայաստանի էներգետիկ ոլորտում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումը (որի միանձնյա բաժնետեր է հանդիսանում ՌԴ «Գազպրոմ» ընկերությունը) կազմում է մոտ 916 մլն ԱՄՆ դոլար, առանց ԱԱՀ, կամ համարժեք 323 մլրդ ՀՀ դրամ, որի մի մասը ներդրվել է դրամի ավելի արժևորված ժամանակահատվածում: Բացի այդ, կատարվել են այլ առևտրային (Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոց) և ոչ առևտրային (Ավանի ուսումնասպորտային համալիր) ներդրումներ, որոնց գումարն ընդհանուր կազմում է շուրջ 75 մլն ԱՄՆ դոլար: Առաջ ընկնելով՝ ասենք, որ վերջիններս որևէ կերպ չեն ներառվել գազի սակագնի հաշվարկման մեջ, հետևաբար՝ որևէ ազդեցություն բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վրա չունեն:

ՀՀ-ում գազիֆիկացման աշխատանքների վրա ներդրվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլար, որի արդյունքում ՀՀ շրջանների գազիֆիկացման մակարդակը հասցվել է մոտ 91 տոկոսի: Ստորգետնյա պահեստարանի կարողության ավելացմանն ուղղվել է մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:

«Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից ՀՀ տարածքում գազաէներգետիկ ծրագրերի իրականացման միջոցառումների շրջանակներում 2007-2011 թթ. ներդրվել է շուրջ 615 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝

ՀՀ-ից գնել է Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ 5-րդ էներգաբլոկը (մոտ 250 մլն ԱՄՆ դոլար):
Ավարտին է հասցվել 300 ՄՎտ հզորությամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը, որին ավելացվել է 180 ՄՎտ լրացուցիչ հզորություն (մոտ 215 մլն ԱՄՆ դոլար)։
Կառուցվել է Հայաստան-Իրան գազամուղը (ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլար):
Միաժամանակ այս հսկայածավալ ներդրումների պարագայում առ այս պահը որևէ շահաբաժին «Գազպրոմ» ՀԲԸ-ին չի վճարվել, այսինքն՝ ռուսական Գազպրոմը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից դեռևս որևէ շահաբաժին (դիվիդենտ) չի ստացել։

Անդրադառնալով արդեն գազի սակագնի շուրջ քննարկումներին, պետք է նախ և առաջ պատասխանենք այն հանրահայտ հարցադրմանը, թե ինչո՞ւ է ներկայումս Եվրոպայի համար գազի գինն անհամեմատ ավելի ցածր, քան Հայաստանի համար:

Պատասխանելով այս հարցին՝ պետք է նշենք, որ Եվրոպայում գոյություն ունի գազի երկու հիմնական գին` երկարաժամկետ պայմանագրային գին և մեկանգամյա գործարքի գին։ Երկարաժամկետ գործարքի գինը շաղկապվում է նավթի միջազգային գների հետ, որոշակի ժամանակային տարբերությամբ, իսկ մեկանգամյա գինը որոշվում է՝ կախված շուկայում այդ պահին առկա առաջարկ/պահանջարկ իրավիճակից:

Ստորև ներկայացված է գազի գինը եվրոպական շուկայի համար երկարաժամկետ պայմանագրերի պարագայում

Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրները, նպատակահարմար համարեցին կնքել երկարաժամկետ պայմանագրեր, սակայն չկապելով այն նավթի գների հետ: Դա կարող է ունենալ թե դրական, թե բացասական ազդեցություն: Սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ դրա արդյունքն ավելի դրական է եղել:

Միաժամանակ, անդրադառնալով նաև այն տարածված պնդմանը, որ Հայաստանին մատարակարարված գազի գինն ավելի թանկ է, քան ՌԴ-ի կողմից այլ գործընկեր երկրներին մատակարարվող գազը, պետք է նշենք, որ այս պնդումը ևս դասվում է միֆերի շարքին և իրականությանը չի համապատասխանում։ Ստորև բերված պատկերում ներկայացված է ՌԴ-ի կողմից մատակարարվող գազի գինը Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում:

 

Իսկ թե ինչո՞ւ այս պարագայում Հայաստանն Իրանից գազ չի գնում, այս հարցի պատասխանը շատ պարզ է և տրամաբանական։ Որովհետև գազատարի գործունեության ողջ ընթացքում Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը։ Ի դեպ, այս միֆն իր խոսքով ցրել է նաև «հետհեղափոխական» էներգետիկայի նախարար Գ.Բաղրամյանը՝ պաշտոնապես հայտարարելով․ «Իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ»։

Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԵրկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ