Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Երկարամյա անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել`
Հրանտ Միքայելի ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աննա Ֆելիքսի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վահրամ Սամվելի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Նվարդ Վարդգեսի ԵՐՆՋԱԿՅԱՆԻՆ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Մուշեղ Սպարտակի ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու»,-նշվում է որոշման մեջ: