«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Այս մասին գրում է Shamshyan. com-ը:
Ժամը 18:30–ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել:
«Mercedes» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Թ.-ի դին:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել: