Լրահոս
Կարևոր


Ուղիղ 37 տարի առաջ 5 հայ երիտասարդներ մտան Լիսաբոնի թուրքական դեսպանատուն. Գործողությունից հետո նրանք պայթեցրին իրենց

Հասարակություն

Այսօր Լիսաբոնյան հնգյակի (Լիզբոն 5) հիշատակի օրն է. 1983 թ․ հուլիսի 27-ին 5 հայ երիտասարդներ՝ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին վերստին խոսել հրահրելու համար հարձակվեցին Լիսաբոնի թուրքական դեսպանության շենքի վրա եւ գործողության ավարտին՝ հայտարարություն տարածելուց հետո, պայթեցրեցին իրենց։

Ամեն տարի այս օրը՝ Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում բնակվող տասնյակ հազարավոր հայեր ոգեկոչում են զոհված տղաների հիշատակը՝ որպես գերագույն զոհաբերության եւ աննման նվիրումի վառ վկայություն։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ամեն տարի՝ այս օրվան նվիրված հիշատակի հանրային միջոցառում է կազմակերպում։ Այս տարի՝ պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակով, մենք սահմանափակվել ենք միայն հոգեհանգստի արարողությամբ։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետաքրքիր փաստեր է ներկայացնում լիսաբոնյան հնգյակի մասին:

Լիզբոն 5 (նաեւ հայտնի որպես՝ Lisbon 5, Լիսբոնյան հնգյակ), 1983 թվականի հուլիսի 27-ին աշխարհի ուշադրությունը Հայ դատին սեւեռելու նպատակով, Հայ Հեղափոխական Բանակի հինգ անդամներ՝ Վաչե Տաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը եւ Սարգիս Աբրահամյանը իրականացնում են գործողություն, որը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ արդարության վերականգնաման գործում։

Ստորեւ հետաքրքիր փաստեր են գործողության եւ գործողության մասնակից հինգ հայ երիտասարդների մասին․

Գործողության մասնակիցներից որեւէ մեկը երբեւէ չէր եղել Հայրենիքում։ Ապրելով Լիբանանում՝ նարանք միայն լսել եւ ուսումնասիրել էին երկիրը, որտեղ երազում էին մի օր վերահաստատվել

Գործողության մասնակիցներից ամենատարեցները՝ Սիմոնը եւ Սարգիսը 21 տարեկան էին։ Արան՝ 20, Վաչեն եւ Սեդրակը՝ 19։

Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատունը ակտի օրը անսպասելի ավելացրել էր դեսպանատան տարածքը հսկող ոստիկանների թիվը։

Ոստիկանների բացած կրակից առաջինը զոհվում է Սիմոն Յահնիյանը, ով սիրում էր սրինգ նվագել եւ միշտ անբաժան էր իր սրինգից։ Այդ օրը, սակայն, սրինգը նրա մոտ չէր։

Հայ հեղափոխական բանակի գործողությունների թիրախը բացառապես Թուրք պաշտոնյաներն էին, այդ է պատճառը, որ Լիզբոնի գործողության մասնակիցները կրակ չեն բանցում պորտուգալացի ոստիկանների նկատմամբ։

Գործողությունից առաջ որոշված էր, որ այն լինելու էր ինքնազոհության ակտ, որ պետք էր կոտրեր Հայ դատը թաղող անտարբերության շղթաները։

Տղաները երկար ժամանակ պատրաստվել են գործողությանը․ մարզվել եւ քննարկել են բոլոր մանրամասները, սակայն նրանց ընկերներից եւ հարազատներից որեւէ մեկը տեղյակի չի եղել եւ անգամ չի նկատել որեւէ տարօրինակ հանգամանք։ Գործողության մեկնելու նախօրեին բոլորը ստել եւ տարբեր պատճառներ են ներկայացրել տանից հեռանալու համար։

Տան անդամների համար բոլորը միայն հրաժեշտի սակավախոս երկտողեր են թողել՝ հիմնականում շեշտելով, որ հեռանում են գործերով եւ կարիք չկա իրենց փնտրել որեւէ տեղ։

Նախքան դեսպանության պայթեցնելը շենքը տղաները հայտարարություն են տարածել, որում ասվում էր․«Իմացեք` մենք ինչ ենք անում: Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամեն ինչ կորցրել ենք եւ այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ դրա տակ: Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետեւ թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրավունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է: Նախնիների ազատ եւ անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:

Տղաները թաղված են միասին՝ Բեյրությում՝ Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատանը։ Գերեզմանի հուշաքարին միացյալ Հայաստանի քարտեզն է, որից վեր են խոյանում հինգ դաշույններ։

Տղաների գերեզմանատունը ուխտատեղի է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հազարավոր հայերի համար։

«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան