Լրահոս
Կարևոր


Գնաց կռվեց`թուրքի գնդակից պրծավ, եկավ` հայի ձեռքից գնաց

Հասարակություն

«Հրապարակ»-ը գրում է. Հունիսի 18-ին Նիգավան գյուղի մոտակայքում սպանված պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, ուներ մեդալ, հերոս տղա էր: Ծառայում էր Նուբարաշենի զորամասում: Այս մասին «Հրապարակին» հայտնեց սպանված զինծառայողի հորաքրոջ ամուսինը՝ Անտոնը: «Նա շատ ուժեղ տղա էր: Գնաց, թուրքի բոմբերի տակ կռվեց, թուրքի գնդակից պրծավ, եկավ, հայի ձեռքից գնաց»,- ասում է մեր զրուցակիցը: Նա հայտնեց, որ Հմայակը «լուրջ տղա» էր, ծառայել է ԱԱԾ «սպեցնազում»:

«Նա լուրջ տղա էր, ավելի շուտ՝ հաշտարար էր, քան կռվարար: Նա չէր կարող կռիվ հրահրել»,- ասաց մեր զրուցակիցը: Ճի՞շտ է արդյոք, որ ՔՊ-ական երիտասարդների հետ վիճաբանության ընթացքում ապարանցիները եւ Հմայակը հայհոյել են Նիկոլ Փաշինյանին, նա տեղյակ չէ: «Ես մորգում եմ հիմա, ոչ մի տեղեկություն չունեմ՝ ճի՞շտ է դա, թե՞ սուտ: Մեր գլուխը հիմա շատ խառն է, դեռ ժամանակ չեմ ունեցել նման հարցերով հետաքրքրվել: Կարող եմ ասել, որ ոչինչ էլ կոծկել չի հաջողվի, ամեն ինչ էլ ջրի երես ա դուրս գալու»։ 

Հրազենի ի՞նչ վերքեր կան Հմայակի մարմնին։ Մեր հարցին զոհվածի ազգականը պատասխանեց. «Աճուկի շրջանում»։ Նա հրաժարվեց այլ տեղեկություններ հայտնել, քանի որ ընտանիքը զբաղված էր հուղարկավորության հարցերով: «Սիրտ չունենք, մայրը վատ վիճակում է»,- ասաց նա: Կրակողները տուժողի ընտանիքի հետ խոսելու, ցավակցելու չեն գնացել:

Կարճ հիշեցնենք՝ կիրակի լուրեր տարածվեցին, որ Ապարանում ՔՊ-ական երիտասարդները կրակոցներ են արձակել Փաշինյանին հայհոյած անձանց ուղղությամբ, կան սպանվածներ եւ վիրավորներ: Ոստիկանությունը հերքեց քաղաքական ենթատեքստը՝ հաղորդելով, որ վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Երեկ ՔԿ-ն հաղորդեց, որ Ապարանում հունիսի 18-ին վեճ է ծագել երեւանցի երիտասարդների եւ ապարանցիների միջեւ՝ «մեքենան վարելու հետ կապված», որին միջամտել են մի խումբ ապարանցիներ, եւ որը շարունակվել է հաջորդ օրը՝ Ապարանի գազալցակայանի տարածքում, իսկ երեկոյան արդեն Նիգավան գյուղի աղբանոցի մոտ արձակվել են ճակատագրական կրակոցները: Փաստորեն, իրավապահների անգործության պայմաններում երեք օր շարունակ «ռազբորկաներ» են տեղի ունեցել փոքրիկ քաղաք Ապարանում ու մերձակայքում, ծեծկռտուք, որն ի վերջո ավարտվել է սպանություններով: Հետաքրքիր է, որ կրակել է ոչ թե կոնֆլիկտի մասնակից զինվորականը, այլ զինված ՔՊ-ականը: Նրան ձերբակալել են: Նրա անունը հայտնի դարձավ «Հրապարակին»՝ Հայկ Հովհաննիսյան: Ծագումով Արագածոտնի Ձորագլուխ գյուղից է, բայց երկար տարիներ բնակվել է Երեւանում։ Նա մեղադրվում է սպանության եւ ապօրինի զենք կրելու մեջ:

Մահացածներից Տիգրան Հարությունյանը, ըստ լուրերի, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի՝ «Գնթունիկի» Կարենի քրոջ որդին է: Գազալցակայանն էլ, որտեղ հնչել են կրակոցները, պատկանում է Արագածոտնի փոխմարզպետ, ՔՊ-ական Էդգար Փարվանյանին։

Թե՛ Փարվանյանը, թե՛ Ապարանի քաղաքապետը երեկ անհասանելի էին լրագրողների համար: Սա զարմանալի չէ, քանի որ ունենք տվյալներ, որ Փաշինյանը հատուկ հանձնարարականներ է տվել ՔՊ-ականներին՝ միջադեպի հետ կապված, այդ թվում՝ չտիրաժավորելու այն եւ խուսափելու մեկնաբանություններից: Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի բջջայինին պատասխանում էր այլ անձ, որը չներկայացավ, սակայն հաստատեց, որ մահացած երիտասարդը քաղաքապետի քրոջ որդին է: Ակնհայտ է, որ դեպքի վերաբերյալ իրավապահների տեղեկությունները նպատակ ունեն հերքելու քաղաքական ենթատեքստը եւ հնարավորինս մեղմացնելու կրակողների մեղքը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ ստացվում է, որ ոչ թե Նիկոլին ուղղված հայհոյանքն է միջադեպի պատճառը, այլ՝ վիճաբանությունը մեքենային ազդանշան տալու՚՚ շուրջ, ինչպես նաեւ՝ կրակոցները կատարվել են որսորդական հրացանից: Այս դեպքում տարակուսանք է առաջացնում, թե ինչպես են որսորդական հրացանից կրակելով հաջողացրել վիրավորել միանգամից 7 հոգու: Անհավանական այս տեղեկությունը կասկածներ է առաջացնում, որ ծածկադմփոցն արդեն սկսվել է, եւ որ իրականում հանցագործներն ամենեւին էլ որսորդական հրացանով զինված չեն եղել, այլ առնվազն ավտոմատ են ունեցել: Թեեւ իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ ամեն ինչ անելու են դեպքը բացահայտելու համար ու արդեն պաշտոնից ազատել են ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանին, քրեական դեպքը կոծկելու միտումն ակնհայտ է: Ամենայն  հավանականությամբ, այս անգամ էլ ՔՊ-ականներին կփրկեն պատժից: 

ՀԳ. Նիգավանի ողբերգական դեպքերն ակամայից հիշեցրին 2019 թվականին Եղեգնաձորում տեղի ունեցած ՔՊ-ականների ու զինվորականների կոնֆլիկտը, որի ընթացքում Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի մտերիմները դաժան ծեծի ենթարկեցին փոխգնդապետ Արա Մխիթարյանին, որը մինչ օրս կոմայի մեջ է: Այդ վեճը նույնպես ծագել էր ավտոմեքենան կայանելու հետ կապված կոնֆլիկտից: Սկիզբն աղմկոտ էր ու սկանդալային: Մարզպետը հրաժարական տվեց, 7-8 հոգի մեղադրյալի աթոռին նստեցին: Հետագայում, սակայն, իրավապահները «մաքրեցին»՚՚ մարզպետին՝ հիմնավորելով, թե նա չի եղել դեպքի վայրում, չնայած գործում կան զինվորականների վկայությունները: Ի վերջո, դատարանի առաջ ընդամենը մեկ անձ կանգնեց՝ նախկին մարզպետի օգնականը: Նա ընդամենը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն սա էլ շատ հարմարեցին: Այժմ դատավճիռը բողոքարկման փուլում է՝ վերաքննիչ դատարանում: Զինվորականները շարունակում են մնալ Հայաստանի ամենաանպաշտպան խավը: Ամենակասկածելի քննությունները նրանց սպանությունների գործերով են ընթանում: Դրանք հիմնականում չեն բացահայտվում: Քրեական դեպքերն ավարտվում են նրանց կյանքի իրավունքի դեմ ոտնձգություն կատարածների  արդարացմամբ: Մանավանդ՝ եթե մյուս կողմում իշխանությունների ներկայացուցիչներն են կամ նրանց մոտ կանգնած անձինք։

  
Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է