Լրահոս
Կարևոր


Դիմում եմ Արմեն Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Գարեգին Բ-ին. Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին
Դիմում եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
Դիմում եմ ԱԱԾ պետ Էդուարդ Մարտիրոսյանին
Դիմում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին

Դիմում եմ մեկ հարցով։

Հայաստանի՝ համաճարակով պայմանավորված վիճակն աղետալի է։ Վերջին օրերի ցուցանիշները մի շարք կոպիտ սխալների արդյունքն են։ Իրավիճակը վատթարանում է օր օրի։ Մարդկանց անհասանելի են թեստերը, բուժօգնության հնարավորությունը։ Հիվանդանոցներում տեղերն այլևս չեն բավարարում։

Կառավարությունը և կառավարության ղեկավարը համարժեք չեն գնահատում ստեղծված իրավիճակը։ Չդադարող բրիֆինգները, լայվերը չեն պարունակում գրեթե ոչ մի ռացիոնալ քայլ, օպերատիվ լուծման տարրեր։ Դրանք մեծ մասամբ դատարկ խոսակցություններ են, որոնք չեն ազդելու վարակի տարածման հետագա ընթացքի վրա, չեն մեղմացնելու մարդկանց տառապանքը, չեն զսպելու աղետը։

Վերջին օրերին հանրության բազմաթիվ հայտնի դեմքեր, բազմաթիվ քաղաքացիներ դիմել են կառավարությանը՝ կոչ անելով՝ միջազզգային հրատապ օգնության խնդրանքով դիմել բարեկամ պետությունների և միջազգային կազմակերպությունների։

Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է հանրության ներկայացուցիչների կոչը։ Կառավարությունը ցուցադրաբար արհամարհում է նաև մյուս բոլոր ռացիոնալ առաջարկները և խորհուրդները։ Գինը մեր քաղաքացիների առողջությունն է ու կյանքը։

Դիմում եմ Ձեզ՝ հարգարժան պարոն Նախագահ. միացե՛ք հանրային պահանջին և հրապարակային կոչ արեք կառավարությանը՝ դիմելու հրատապ միջազգային օգնության։

Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, վստահելի թեստերի մեծ խմբաքանակ, դեղորայք։ Շտապ։ Ամեն ուշացրած օր մեծացնում է սխալի գինը՝ վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների կյանքը։

Պարոն Նախագահ, Սահմանադրությամբ ձեզ համար նման լիազորություն նախատեսված չէ, բայց Սահմանադրությունը որևէ կերպ չի արգելում անել հրատապ քայլեր՝ համավարակի դեմ պայքարի տապալման պարագայում իրավիճակը փրկելու համար։ Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ։ Հատկապես որ շաբաթներ առաջ դուք Ձեր նախաձեռնությամբ կարողացել եք Հայաստանի համար զգալի օգնություն բերել։

Պարոն Ա. Միրզոյան. որպես իշխանության կարևորագույն ճյուղի ղեկավար, մի՛ նույնականացեք անգործունյա կառավարության հետ, հրապարակային խնդիրներ ձևակերպեք կառավարության առաջ և պահանջեք հրատապ լուծումներ։ Հիմա թիմ-թիմ խաղալու ժամանակը չէ։ Ողբերգությունը թիմ չի ճանաչում։ Հիմա թանկ է ողջամտությունը և ռացիոնալ աշխատանքը։

Պարոն Է. Մարտիրոսյան. հասկանալով, որ Ձեր պաշտոնում ընդունված չէ հրապարակային խոսքը, այնուամենայնիվ սա ազգային անվտանգության խնդիր է, սա աննախադեպ իրավիճակ է, որից պետք է դուրս բերել երկիրը հնարավորինս փոքր կորուստներով։

Վեհափառ Տեր,

Երկու տարի շարունակ բզկտված և ճամբարների բաժանված հասարակությունը, ժողովրդի տարբեր հատվածներ ունեն Ձեր խոսքի կարիքը՝ համաճարակի դեմ պայքարում ջանքերը միավորելու համար։ Համայն հայությունն ունի Ձեր խոսքի կարիքը՝ հրատապ աջակցություն կազմակերպելու և, վերջապես, ձեր իրավունքն է՝ դիմելու կառավարությանը բարեկամ պետություններին՝ հրատապ աջակցություն խնդրելու։

Այս օրերին շատ է խոսվում մեր ժողովրդի պատասխանատվության աստիճանի մասին՝ այն ներկայացնելով որպես համաճարակը զսպելու գործում ամենակարևոր գործոն։ Եկեք պարզ խոսենք. որևէ հասարակություն միատարր չէ, ցանկացած երկրի ցանկացած հասարակություն բաղկացած է ամենատարբեր պատկերացումներ և վարքագիծ ունեցող մարդկանցից։ Մեզ մոտ կան հասարակության լայն շերտեր, որոնք ընդգծված կարգապահ, պատասխանատու, խոհեմ պահվածք են դրսևորել համաճարակի ողջ ընթացքում։ Սակայն դա նրանց չի ապահովել ո՛չ թեստավորման հնարավորությամբ, ո՛չ բուժօգնության պատշաճ կազմակերպմամբ, ո՛չ տեղեկատվական հասանելիությամբ՝ այն ամենով, ինչը պետությա՛ն, պետական կառույցների պատասխանատվության տակ էր։ Դիմակների համընդհանուր կրումը գուցե կարևոր է, սակայն համավարակի կառավարման գործում չի կարող լինել թիվ մեկ գործոնը, եթե չի ուղեկցվելու մյուս կարևորագույն քայլերով՝ ագրեսիվ թեստավորմամբ, կոնտակտավորների արդյունավետ վերահսկողությամբ, հիվանդանոցային հզորությունների կտրուկ և հասցեական մեծացմամբ և այլն։

Հակաբնական է, որ իշխանությունն այս ընթացքում ակտիվորեն զբաղված էր պետական կառույցները իր քաղաքական հարցերը լուծելուն ծառայեցնելով. բնական կլիներ, որ պետությունը դառնար մի մեծ, կազմակերպված պարետատուն, որի բոլոր օղակների աշխատանքն ուղղված լինեին ճգնաժամի հաղթահարմանը։ Իշխանությունը չդադարեց պետությունն իր սեփական քաղաքական խնդիրների համար ծառայեցնել, այնինչ պետք է լիներ ուղիղ հակառակը։ Մենք այսպիսով նաև պետական ռեսուրսների զգալի վատնում ունեցանք՝ մարդկային, կազմակերպչական, տեղեկատվական ռեսուրսների, որոնք ծախսվեցին բոլորովին այլ նպատակներով։ Վատնվեց նաև իշխանության խոսքը՝ որպես արժեք, և այն այսօր այլևս պրակտիկորեն չի ծառայում իր նպատակին, չի օգնում համաճարակի զսպմանը, լուրջ չի ընկալվում և ազդեցություն չի ունենում մարդկանց վրա։ Սա ես ցավով եմ ասում, քանի որ իշխանության խոսքը կարևոր ռեսուրս է, որը պետք է գալիս ճգնաժամի պահերին։

Այսօր մենք ունենք ռեսուրսները համախմբելու և դրսից աջակցություն ստանալու խնդիր։ Բոլորն իրենց կապերով, իրենց հեղինակության ուժով պետք է միանան՝ այդ աջակցությունը դեպի Հայաստան ուղղելու և իրավիճակը փրկելու խնդրին։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Կարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն