Համաձայն գործող կարգի, առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները կարող են չպահպանել որոշակի կանոնները
ՔաղաքականությունԱյսօր լրատվական կայքերից մեկում հրապարակվել է տեսանյութ և կից մեկնաբանություն, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ավտոշարասյունը խախտում է երթևեկության կանոնները։ Լրատվամիջոցը նշել էր, որ տեսանյութը տրամադրել է մտահոգ քաղաքացիներից մեկը։
Չմեկնաբանելով կոնկրետ դրվագը` ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Past.am-ի հարցմանն ի պատասխան նշեց, որ ըստ Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման` պետական պահպանություն տրամադրվում է հանրապետության նախագահին, վարչապետին և Ազգային ժողովի նախագահին, և վերջիններս իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից։
Համաձայն գործող կարգի, առկայծող փարոսիկները միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել որոշակի կանոններ։
Շարունակությունն՝ այստեղ