Շատ վտանգավոր վիճակ է. Փաշինյանի կոչը
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հորդորեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն ակտիվացնել հակահրդեհային կանոնների իրազեկման աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ օդի ջերմաստիճանի զգալի բարձրացմամբ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ու այդ համատեքստում շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները:
«Կարևոր գործոնը մեր քաղաքացիների մոտեցումն է, նրանց վարքագիծը բնության գրկում: Խնդրենք մեր քաղաքացիներին, որ խստորեն պահպանեն հակահրդեհային կանոնները: Դրանից բացի, ուշադիր լինեն, քանի որ ապակե տարրաներ բնության գրկում թողնելը վտանգավոր է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ակտիվացնի կանխարգելիչ աշխատանքներ, պատրաստ լինի օպերատիվ արձագանքի: Նախորդ տարի երկու ուղղաթիռ ենք ձեռք բերել, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ: Արդեն փորձարկումներ իրականացվել են, պետք է համոզվել՝ անձնակազմը պատրաստ է, թե, ոչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ավելին՝ այստեղ