Լրահոս
Կարևոր


Սորոսի հիմնադրամը կիրականացնի ՌԴ-ում բախումներ հրահրած ադրբեջանցիների իրավական պաշտպանությունը

Հասարակություն

Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո, երբ ձերբակալվեցին 25 ազերիներ (մի մասը կալանավորվեց) և 7 մոսկվայաբնակ հայ հայտնվեց ռուս իրավապահների թիրախում, անմիջապես տեղեկություններ եղան, որ Մոսկվայում մարդասիրական գործողություններ է նախաձեռնում «Բաց հասարակության»՝ Սորոսի հիմնադրամը: Այս մասին գրում է Yerevan.today-ը։

Բանն այն է, որ ազգամիջյան բախումների առնչությամբ հարուցված քրգործերին միջամտության փորձ է արվել «Սորոսի» հիմնադրամի կողմից, որի գործունեությունը, ի դեպ, դադարեցվել է ՌԴ տարածում՝ դեռևս 2015 թվականից:

Հիշեցնենք, 5 տարի առաջ ՌԴ գլխավոր դատախազության ու ՌԴ արտաքին գերատեսչության կողմից վերջինիս գործունեությունը դաշնության տարածքում ճանաչվեց ոչ ցանկալի և այն դասվեց «стоп-лист» օտարերկրյա կազմակերպությունների շարքում, քանի որ ՌԴ իշխանությունը գտնում էր, որ ««Բաց հասարակություն աջակցության հիմնադրամ» կոչվող Սորոսի գրասենյակի գործունեությունը սպառնալիք է ներկայացնում ՌԴ սահմանադրական կարգին ու պետության անվտանգությանը»,- այսպես էր հայտարարվել պաշտոնապես։

Չմոռանանք՝ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն էլ իր հերթին հինգ տարի անց՝ 2020-ի գարնանը, երբ սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին նախատեսվում էր Պուտին-Էրդողան հանդիպումը, իրավիճակից օգտվելով  Թուրքիային հռչակել էր ամենամարդասիրական երկիր, իսկ Ռուսաստանին՝ իսկական սպառնալիք:

Financial Times-ում լույս տեսած հրապարակման մեջ երևաց Էրդողան-Սորոս դաշինքը՝ ընդդեմ Պուտինի. Ջորջ Սորոսի հոդվածում բացեիբաց Եվրոպային կոչ էր անում սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։

Եվ ահա հայ-ադրբեջանցի ազգամիջյան բախումների ֆոնին Սորոսի հիմնադրամը կարծես Մոսկվայում նորից գլուխ է բարձրացնում, քրգործերին միջամտությունն է ձեռնարկվել ամենաուղիղ իմաստով. Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի գլխամասային հիմնադրամը հանձն է առել հայերի վրա հարձակում գործած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությանը, սակայն հաշվի առնելով ՌԴ տարածքում Սորոսի հիմնադրամի մերժված լինելու փաստը և իրավական կարգավիճակից բխող բոլոր բարդությունները, մտածվել է լուծում.  ադրբեջանցիների շահերի պաշտպանության համար վարձել անկախ փաստաբաններ, որոնք կֆինանսավորվեն երրորդ երկրներից «Բաց հասարակության հիմնադրամի» գրասենյակների հետ ընդհանուր պլատֆորմում գործակցող զանազան ռուսական ՀԿ-ների միջոցով, որոնք ևս «խաղում են» քաղաքացիական իրավունքի պաշտպանաշնության դաշտում:

Ուստի  չի բացառվում, որ նպաստավոր իրավիճակից օգտվելու համար գործի են դրվել նաև մեր երկրի ներսում եղած սորոսական ռեսուրսները: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի աչալուրջ հովանու ներքո Հայաստանում գործող սորոսական «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» գրասենյակը անուղղակի կերպով, հնարավոր է, աջակցի հայերին նվաստացնող  ու ծեծի ենթարկող ազերիների պաշտպանությանը, և սրան լուռ հետևում է ՀՀ իշխանությունը, որի  զգալի մասը կազմում է հենց սորոսական թևը՝ իր նախարարական կորպուսով, պատգամավորներով ու դատական իշխանության ներկայացուցիչներով:  

Իսկ ինչու՞ նույն մարդասիրական մղումով փորձ չի արվել մյուս կողմի՝ բախումների հետևանքով տուժած հայերի իրավունքների պաշտպանությունը ստանձնել, ինչու՞ է սորոսական թևը ջանքեր թափում միայն հարձակում գործած ադրբեջանցիների իրավունքների համար․ այս հարցերի ատասխանը փորձեցինք հայաստնայնա գրասենյակից ստանալ:

«Բաց հասարակության հիմնադրամներ» գլխամասային գրասենյակի կողմից այս ամենին ցուցաբերվող օժանդակության, կամ նրա խմբերի կողմից հնարավոր ներգրավված լինելու մասին պաշտոնական մեկնաբանություն ստանալ Yerevan.Today-ին չհաջողվեց, հասանելի չէր Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանի հեռախոսը, իսկ գրասենյակի միակ հեռախոսահամարին երկու օր շարունակ մեր զանգերին պատասխանող չեղավ:

Ակնհայտ է, որ էթնիկ հողի վրա ծագած արյունալի միջադեպերը՝ իրենց իրավական քաղաքական հետևանքներով բավականին գրավիչ պրոցեսներ են ենթադրում սորոսականների համար, առավել ևս, երբ միջադեպը գրանցվել է ռուսական գերտերության սահմանների ներսում և դրանով պետք է զբաղվի ռուս իրավապահը: Իսկ դա նշանակում է, որ միջադեպերի իրավական գործընթացները իրենց հսկողության տակ առնելով Մոսկվայում՝ սորոսականներն անշեղորեն փորձելու են ավելի հեռուն գնացող պլաններ մշակել. քաղիրավունքի պաշտպանության «սոուսի» մեջ կեփեն ներքին լարում ստեղծող բազմապիսի շոուներ, հասարակական-քաղաքական տրամադրություններ հրահրող ակցիաներ կարող է արվեն ու ներքին լարում ստեղծելու պրոցեսներ գրգռեն:

Դժվար է հավատալ, որ Սորոսի հիմնադրամին և հարակից ՀԿ-ներին իրականում կհաջողվի վրիպել ռուսական հատուկ ծառայությունների ուշադրությունից և միջնորդավորված կապերով ձեռքերը հասցնել ռուս իրավապահների ձեռքի տակ եղած քրեական գործերի նյութերին։ Սակայն մեզ՝ հայերիս համար սա շատ մտահոգիչ երևույթ պետք է լինի: Այս տեղեկությունը դեռ իր արձագանքը կունենա, երբ ուսումնասիրվեն, թե ովքեր և ինչ կերպ են կազմակերպելու, ազգամիջյան բախումների պաշտպանությունը, մասնավորապես՝ ազերիներինը։

Շարունակությունը...

Եթե մենք չանցնենք խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինելու. Մարուքյան Փաշինյանը պարտվելու դեպքում կարող է չգնալ. ընդդիմությունը պետք է քայլեր ձեռնարկի. Արմեն Մանվելյան Մենք փոփոխություն կբերենք գյուղատնտեսության ոլորտում. Նարեկ ԿարապետյանԲեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում. Արտակ ԶաքարյանԿառավարությունում վեր ընկած թարախապալարի մասին. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվեն» միացել է «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավին Վայոց ձորումԱրժանապատիվ ապագա կառուցելու համար Սամվել Կարապետյանը կստեղծի 300,000 նոր աշխատատեղ՝ 300,000 ադրբեջանցի բերելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան»Նարեկ Կարապետյանի խորքային հարցազրույցը աղքատության դեմ պայքարի, տնտեսական ծրագրի և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու մասինՔաղաքացուն տուգանելը դարձրել են եկամտի աղբյուր... Վերացնելու ենք այս համակարգը. Էդմոն ՄարուքյանՔՊ-ն քվե կստանա՞. հարցում Տեղ համայնքում Փաշինյանին տեղեկանք էի տվել. նա դա բառացի կրկնել է իր ասուլիսին ու ասել Ալիևին. Մարուքյան ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը ԳավառումԴեմոկրատիա, օրենք, կարգապահություն. ԴՕԿ կուսակցության կարգախոսը՝ առաջիկա ընտրություններում Հայաստանը պետք է լինի զարգացող և արժանապատիվ պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն պաշտպանված, գնահատված ու վստահ կզգա իր վաղվա օրվա նկատմամբ. Գ. ԾառուկյանՀայաստանից այժմ ցանկացած ապրանք Եվրոպա արտահանելու համար պետք է մաքսատուրք վճարենք, տարիներ առաջ չէինք վճարում․ Նաիրի Սարգսյան Team-ի աջակցությամբ տավուշցի հարյուրավոր աշակերտներ մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին «Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ Մայիսի 9-ի իրական իմաստը և մեր վերաբերմունքը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն» սատարում է «Ուժեղ Հայաստանին» և մասնակցում է քարոզարշավին. Մենուա Սողոմոնյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մայիսի 14-ին. «Սրբազան պայքար» Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ո՞ր ուժերն են առաջատար մարդաշատությամբ. մոնիտորինգի ուշագրավ տվյալները Մարդիկ իրենց տանն ապրում են, բայց այդ տունն արդեն աճուրդի է դրված. Էդմոն ՄարուքյանԲերդի տարածաշրջանում գրանցվեց խոշոր հաշվով պարտություն. ՔՊ այս շրջանում այլևս չկա. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպես է պետք վերաբերվել Նիկոլ Փաշինյանի ցանկացած խոստմանը, և ինչու որևէ դեպքում չի կարելի թույլ տալ, որ նա երրորդ անգամ դրանք «իրականացնելու» հնարավորություն ստանա. ՉալաբյանՆոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից. Նարեկ ԿարապետյանԴավաճանությունը միշտ չէ, որ գալիս է բացահայտ թշնամուց․ հաճախ այն գալիս է ամենամոտ կանգնածներից. Սերոբ Գասպարյան «Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայներըՔրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Իրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ ԿարապետյանՔննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն ՄարուքյանՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԴեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Չե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք Չալաբյան